Հայերեն


100 լավագույն խորհուրդները` սեքսում

Life
 
 
 


   

Cosmo-ն գրում է՝

Մենք «քրքրել» ենք անհամար գրքեր, ուսումնասիրություններ, հեռուստասերիալներ,
ֆիլմեր, երգեր և «աստղերի» արտահայտած հազարավոր մտքեր, որպեսզի քեզ
ներկայացնենք ամենահամարձակ ու ամենակրքոտ հուշումները:
 
 

1. Սեքսով զբաղվեք մասամբ հագնված, ինչպես True Blood-ի հերոսներն անցած սեզոնի
ընթացքում:

2. Cosmo-ի Տղամարդկանց խորհուրդն ընդունեց, որ ամենակրքոտ սեքսուալ SMS-ը
սա է. «Ես հենց հիմա եմ քեզ ուզում»:

3. GQ-ի համար գրված ակնարկում Քելի Օքսֆորդը երդվում է, որ սեքս «բարտերը»
բորբոքում է կրքերը: Փորձեք այս տարբերակը. դու լվացք ես անում, իսկ նա նոր
վիբրատոր է գնում և կիրառում քեզ վրա:

4. «Որքան հնարավոր է, պետք է աշխատել հագնված վիճակով միմյանց
օրգազմի հասցնել. դա պարգևում է հոյակապ զգացողություններ»: - Քեմերոն Դիաս

5. Գիտությունների դոկտոր, Cosmo ռադիոյի «Սեր և սեքս» շոու-ծրագիրը վարող
Ջեն Բերմանին միշտ հարցնում են. «Ի՞նչ կարող եմ անել իմ սեքսուալ «դրայվը»
մեծացնելու համար»: Պատասխան. «Ավելի հաճախ օրգազմի հասնել»:

6. Sailor Moon-ը (մոգական աղջկա հեքիաթային կերպար) այն կերպարն
է, որին տղաները մանկությունից ի վեր ամենաշատն են ցանկանում: Դերախաղի
ժամանակն է...

7. Հագիր քաշմիրե ձեռնոցներ և դանդաղ փաղաքշիր նրա անդամը:

8. Մագլցիր նրա վրա և մի քանի րոպե խաղա միայն գլխիկով: Հետո իջիր, գնա մի
բաժակ ջուր բերելու և թող նրան այդ վիճակում: Երբ վերադառնաս ու
վերջապես «կլանես» այն ամբողջությամբ, դա գերզգացողություններ կառաջացնի:

9. Նրան աչքակապ դնելը գրգռիչ է, նրա բերանին մետաքսե շարֆ կապելն էլ
ավելի գրգռիչ է: Դա անսպասելի է, և ինչ-որ շատ չարաճճի բան կա նրա տնքոցները խլացնելում:

10. Մարզումների համար նախատեսված գնդակը մոտեցրու պատին. թող նա նստի
գնդակի վրա, իսկ դու «ցատկոտիր» նրա վրա:

11. Մակարոնային ուտեստը համեմիր շաֆրանով: 2011 թվականին անցկացված
հետազոտության համաձայն՝ այս համեմունքը սեռական գրգռիչ է:

12. Անցկացված հարցման արդյունքներով՝ սեքսով զբաղվելու համար
ամենաարկածային վայրը մեքենայի սրահն է: «Շահագործեք» ձեր ավտոմեքենայի հետևի նստելատեղը:

13. Երկրորդ ամենահանդուգն վա՞յրը սեքսի համար: Մեկ ուրիշի անկողինը: «Օծեք» մի
նոր ներքնակ:

14. Օրալ սեքսի ժամանակ նրա առնանդամի փողի վրա կիրառիր «հրթիռ» վիբրատոր:

15. Չափանիշներդ բարձր պահիր: Հետազոտությունը ցույց է տվել, որ
օրգազմի հասնելու հավանականությունը մեծանում է, եթե զուգընկերը սեքսուալ
առումով գրավիչ է:

16. Միսիոներական դիրքի ժամանակ վեր բարձրացրու կոնքերդ: Սա մեծացնում է
նրա` քո G կետին դիպչելու շանսերը:

17. «Մեզ մոտ սեքսն ունի խաղի տրամադրություն. ես սիրում եմ սեքսի թատրոնը,
սիրում եմ լավ տեսք ունենալ, սիրում եմ, երբ [կինս] զուգվում է»: - Սթինգ

18. Աշխատիր շատ յոգուրտ օգտագործել: Հետազոտությունը պարզել է, որ
ցածր յուղայնության կաթնամթերքը մաշեցնում է որովայնի ճարպերը, իսկ
ճարպաշերտն այդ հատվածում կարող է խոչընդոտել օրգազմին:

19. Մի հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ կորցնում են իրենց
ցանկությունը, եթե մտավոր ակտիվ վիճակում չեն: Զուգընկերոջդ «միացած»
պահիր այնպիսի մի դիրքով, որն էրոտիկ տեսարան է բացում նրա առջև: «Թիկունքով
շրջված հեծյալի դիրքն այդ առումով անփոխարինելի է»,- ասում է գիտությունների
դոկտոր Ավա Քադելը:

20. Նրա առնանդամով մեկ լյուբրիկանտի կաթիլներ սփռիր: Մատներովդ միացրու
կաթիլները, մինչև որ նրա «գործիքն» ամբողջովին յուղով պատվի:

21. Նստիր լվացքի մեքենայի եզրին և ոտքերդ փաթաթիր նրա իրանին, երբ նա
ներթափանցի քո մեջ: Օգտակար հուշում. բամբակյա հագուստի համար
նախատեսված ռեժիմն ապահովում է ամենաուժեղ տատանումները:

22. Թող նա սիրի պտուկներդ. գիտնականները հայտնաբերել են, որ
պտուկային գրգիռներն ակտիվացնում են ուղեղի նույն հատվածը, ինչ և հեշտոցի գրգիռները:

23. Լեզվովդ խտղտացրու նրա մարմնի տարբեր մասերը, այնուհետև ձեռքի
հովհարով զովացրու այդ հատվածները:

24. Կապիր նրա թևերը մեջքի հետևում, հետո օգտագործիր կոշիկի քուղեր՝
հեռակառավարվող վիբրատորը նրա առնանդամի փողին կապելու համար,
և փոփոխիր արագությունները:

25. Միասին դիտեք «Սապատավոր լեռը» ֆիլմը: Ըստ ուսումնասիրությունների՝
հետերոսեքսուալ կանայք մեծ հաճույք են ստանում տղամարդկանց սիրային
պատմություններ դիտելիս:

26. Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ որոշ կանայք ձևացնում են
օրգազմին հատուկ շնչառությունն ու ձայները, ապա կարող են խթանել իսկականը:

27. Շլացրու նրան քո բարեմասնություններով, երբ նա քեզ համար բացում է
մեքենայի դուռը, ինչպես դերասանուհի Պա դե լա Ուերտան Agent Provocateur-ի
2011-ի գովազդում:

28. Երբ նա ներթափանցում է քո մեջ «շների դիրքով», պառկիր որովայնիդ վրա:
Այս կերպ նա չի կարող չափից դուրս խոր ներթափանցել: Բացի այդ, անկողինն
ապահովում է G կետի խթանումը:

29. Փորձիր Pure Satisfaction Unisex Enhancement Gel-ը: Բժիշկներն այն
անվանում են «օրգազմ սրվակում». շատ խոստումնալից է հնչում:

30. Զբաղվեք առավոտյան «ծույլ» սեքսով: Հետազոտությունը ցույց է տալիս,
որ վաղ առավոտյան սեքսով զբաղվող մարդիկ ավելի երջանիկ են:

31. Տղամարդուդ օրալ հաճույք պատճառելիս եղունգներդ խրիր նրա հետույքի
ստորին մասը. այս հատվածը հազվադեպ է ուշադրություն գրավում, բայց ծայրահեղ
զգայուն է:

32. Բժշկական գիտությունների դոկտոր Սթիվեն Լամն առաջարկում է
մեղմորեն սեղմել նրա առնանդամի գլխիկը, երբ նա արդեն մոտ է օրգազմին,
իսկ դու՝ դեռ ոչ. սա նվազեցնում է զգայունությունը:

33. «Ոչ մի վատ բան չկա զուգագուլպաների գեղեցիկ ամրակապեր օգտագործելու
մեջ... Երբեմն ես սիրում եմ կրել դրանք»: - Հեյդի Քլամ

34. Սեքսուալ խաղալիքներիդ քնքշորեն, սիրով և խնամքով վերաբերվիր:
Բժիշկները խորհուրդ են տալիս կիրառելուց հետո դրանք մաքրել, հանել
մարտկոցները և պահել պլաստիկ փաթեթում:

35. Սեքսով զբաղվեք մի այնպիսի վայրում, որտեղ ձեզ կարող են «բռնացնել»:

36. Երբ տղամարդդ օրալ հաճույք է պատճառում քեզ, ասա, որ կեղտոտ ուղերձ
«նկարի» քո սեռական օրգանների վրա:

37. Կարդա դեռահասների համար նախատեսված որևէ վեպ: Երբեմն դրանք ավելի
սեքսուալ են, քան մեծահասակների համար նախատեսվածները:

38. Փորձեք կայուն հարվածների հնարքը. տղամարդդ իր լեզվով արագ ու կտրուկ
հարվածում է քո կանացի բարեմասնություններին:

39. Կիսատ թող քո սիրելի հեռուստածրագրի դիտումը և նրա հետ սիրով
զբաղվիր. տղամարդիկ ցանկանում են, որ իրենց սեքսուալ կյանքն ավելի
անկանխատեսելի ու ինքնաբերական լինի:

40. «Հարմարավետ սեքսով» զբաղվեք: Գիտությունների դոկտոր Յան Քերներն
այս եզրույթը շրջանառության մեջ է դրել իր կայքում՝ Good in Bed: «Դա
մոտավորապես այն է, երբ քո սիրելի չինական ռեստորանից ինչ-որ բան ես
պատվիրում տուն. ճաշացանկի շուրջ մտորելու հարկ չկա, բայց ուտեստը միշտ համեղ է»:

41. Միասին մտեք լոգատաշտի մեջ և ձեզ հետ վերցրեք սառցե խորանարդիկներով լի
մի բաժակ: Մի քանիսը սահեցրու նրա գործիքի վրայով, մինչև որ դրանք հալվեն.
տաք և սառը զգացողությունների համադրումը կստիպի նրան տնքալ հաճույքից:

42. Մի փոքր լյուբրիկանտ ցողիր ստինքներիդ, և դրանք օգտագործիր նրա առնանդամը
յուղելու համար:

43. Հայտարարիր օրալ սեքսի գիշեր, այսինքն՝ այդ գիշեր օրալը գլխավոր
իրադարձությունն է լինելու:

44. Ռիհաննային իր հյուրախաղերի ընթացքում լուսանկարել էին
գրգռիչ ցանցավոր զուգագուլպաներով: Մի զույգ օգտագործիր անկողնում:

45. Տղամարդուդ խնդրիր ստրիպտիզ-շոու ցուցադրել քեզ համար:

46. Զննիր նրա ձեռքերը: Այն տղամարդիկ, ում ցուցամատն ավելի կարճ է,
քան մատնեմատը, սովորաբար ավելի մեծ առնանդամ ունեն... Փաստորեն...

47. Համաձայն Կալիֆոռնիայի համալսարանի՝ սեքսի թեմայով անցկացրած հարցման
տվյալների՝ քո սեքսուալ երգացանկը պետք է գլխավորեն հետևյալ կատարումները.
ինչ-որ բան Մարվին Գեյից, Maroon 5-ի «She Will Be Loved» երգը և Դավիդ Գուետտայի
«Sexy Bitch»-ը:

48. Թող նա ծալի ծնկները, իսկ դու հեծնիր նրան՝ թիկունքով դեպի
զուգընկերդ՝ հակելով կրծքավանդակդ և իրանդ նրա ոտքերի վերին հատվածին:

49. Նրան ասա. «Ես գրգռվում եմ»: Զույգերի խնդիրների մասնագետ, բժշկական
գիտությունների դոկտոր Իշ Մեյջորը հավաստիացնում է, որ այս
արտահայտությունը բորբոքում է տղամարդու ցանկությունը: Փորձիր այս տարբերակը.
«Ես գրգռվում եմ միասին մերկանալու մտքից»:

50. Օգտագործիր սեռական հարաբերությունների համար նախատեսված վիբրատոր
(Lelo Tiani, We-Vibe):

51. Ծնկի իջիր նրա վրա՝ ծնկներդ նրա ուսերի երկու կողմերում: Նրան հզոր
ձեռնաշարժություն պարգևիր. սա, անգերազանցելի տեսարանի համադրությամբ,
կատարյալ էրոտիկ պարգև է:

52. Օրինակ վերցնելով Gossip Girl-ի Բլերից և Չակից՝ երեկույթի
ընթացքում սողոսկեք հանդերձասենյակ՝ մի քիչ իրար «ձեռք գցելու»:

53. Նրա ազդրերից յուրաքանչյուրին գոտի կապիր: Արդյունքում՝ ավելի շատ արյուն
կմղվի դեպի նրա առնանդամ՝ էլ ավելի մեծացնելով էրեկցիայի զգացողությունը:

54. Մերկացեք և բարձերով մենամարտ կազմակերպեք:

55. Ցինկով հարուստ քնջութ լցրու աղցանի մեջ: Ցինկը օրգանիզմում բարձրացնում է
տեստոստերոնի մակարդակը, ինչը կարող է կտրուկ մեծացնել սեքսուալ «դրայվը»:

56. Ռաթգերսի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ
մտավոր օրգազմի հասնելու գրավականը չարաճճի մտքերի և գործողությունների
տեսողականացումն է:

57. Կիրառեք «միանիվ ձեռնասայլակի» դիրքի հեշտացված տարբերակը.
տղամարդդ նստում է բազմոցին, դու նստում ես նրա վրա՝ թիկունքով դեպի
զուգընկերդ: Առաջ հակվիր այնպես, որ ձեռքերդ դնես հատակին, իսկ ծնկներդ լինեն
նրա ազդրերի երկու կողմերում, և սկսիր հրումներ կատարել:

58. Միասին պոռնոֆիլմ դիտեք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս,
որ կանանց մեծամասնությունը դրանք դիտում է միայնակ: Սակայն ընկերովի
դիտելն ու միմյանց գրգռելն անչափ հաճելի է:

59. Cosmo-ի անցկացրած մի հարցման համաձայն՝ տղամարդկանց կարծիքով՝
ամենասեքսուալ տնային հագուստը յոգայի համար նախատեսված վարտիքն ու
անթև, շատ կարճ զգեստն է:

60. Կեղտոտ էլ-նամակ ուղարկիր նման բովանդակությամբ. «Երբ տուն հասնեմ...»:
Cosmo-ի սեքս-բլոգերն իր նամակն այսպես էր ավարտել. «Շատ ուժեղ
ապտակներ եմ հասցնելու հետույքիդ»:

61. Երկար, սրածայր եղունգներն այս տարի կրկին նորաձև են. օգտագործիր
այդ ճանկերը նրա հետույքը, կուրծքը և ազդրերը ճանկռելու համար...

62. «Իմ գործիքին «պուպուշ» մի՛ ասա, նույնիսկ եթե այն պճնված է փափուկ
արջուկի նման և քնքշությամբ քեզ է նայում»: -Էշթոն Քաչեր, No Strings Attached
(«Ավելին, քան սեքսը»)

63. Թող զուգընկերդ ծալի ծնկները և իրար կպցնի ազդրերը: Հակվիր հետ և
հենվիր նրա ոտքերին, հետո ձգիր ոտքերդ այնպես, որ ամեն ոտնաթաթդ լինի նրա գլխի
մի կողմում:

64. Ասա նրան, որ հեշտոցդ պատկերացնի իբրև (իսկապես գեղեցիկ)
ժամացույցի տախտակ և շրջանաձև համբուրի ու համբուրի բոլոր «թվերը»...

65. Տաքացրու ջրով լի շիշը և այն հետուառաջ գլորիր տղամարդուդ՝ նյարդերով
պարուրված թմբիկով: Ջերմությունն ավելի խթանող է, քան սոսկ հպումը:

66. Շաբաթը սկսելու համար ամենշաբաթյա սեքսուալ ժամադրություն նշանակեք:
Հետազոտողները պարզել են, որ սիրախաղը կարող է մեղմացնել երկուշաբթի
օրերին հատուկ լարվածությունը:

67. Եթե օրգազմի հասնելու ճանապարհին դու «արգելակում» ես, փորձագետները
խորհուրդ են տալիս փոփոխել արագությունն ու ճնշումը:

68. Շոշափիր ինքդ քեզ նրա առջև: Տղամարդկանց 48%-ը ցանկանում է հետևել,
թե ինչպես ես դու «սոլո» անում:

69. Նստիր տղամարդուդ վրա, հետո ոտքերդ դիր նրա ուսերին, պառկիր որքան
հնարավոր է հետ և անկողնում շրջվիր կողքի (նրան պահելով քո մեջ): Նա պետք է
հրումներ կատարի կողքից՝ վեր ու վար շարժումներ կատարելով:

70. Նրա առնանդամի գլխիկը պահիր բերանումդ և մատներիդ օգնությամբ փողի վրա
ութեր «գրիր»: Այս շարժումը մեծացնում է արյան շրջանառությունը:

71. ԿՀՏ-ն (կոիտալ հավասարեցման տեխնիկա) կրկնապատկում է քո Օ շանսերը:
Միսիոներական դիրքում թող նա այնպես առաջ սահի, որ առնանդամի հիմքը մերսի
ծլիկդ:

72. Ցատկիր նրա գիրկը, ոտքերդ փաթաթիր նրա իրանին և կոնքոսկրովդ սեղմվիր
նրա կոնքոսկրին: Պապարացիներն այս հետաքրքիր դիրքում շատ «աստղերի» են
բռնացրել:

73. Կազմիր սեքսի հետ կապված գործողությունների պարտադիր կատարման
ցանկ և ամիսը մեկ անգամ իրականացրու դրա կետերից մեկը: Հետազոտողները
պարզել են, որ այն մտերիմ զույգերի մոտ, ովքեր անկողնում բազմազանություն են
մտցնում, սիրո ուժգնությունը պահպանվում է երկար ժամանակ:

74. Երկրորդ ամենահաճախ հանդիպող հարցը, որ այս տարի տրվել է
գիտությունների դոկտոր Ջենն Բերմանին, հետևյալն է. «Ո՞րն է տղամարդուն սեքսի
հարցում ուղղություն ցույց տալու ամենալավ ճանապարհը»: Ընդգծիր այն, ինչ նրա
մոտ ամենից լավ է ստացվում, ասենք՝ «Ինձ դուր է գալիս, թե որքան քնքշորեն ես
ինձ համբուրում: Կարո՞ղ ես նույն կերպ էլ շոյել ինձ»:

75. Մեկ խորհուրդ Game of Thrones-ից. գերիշխիր նրան: Արքայադուստր Դեներիսն
անմեղ կույսից հասնում է իր սիրեցյալին անկողնուն գամելուն ու մտքին եկածը նրա հետ
անելուն:

76. Տանջահար արա նրան մի քանի օր շարունակ: The Twilight Saga: Breaking Dawn-ի
մաս 1-ի սեքսի տեսարանն անհավատալիորեն գրգռիչ է այն պատճառով, որ հերոսներն
այդքան երկար դիմացել էին առանց մերձեցման:

77. Փակիր ավտոտնակի դուռը, նստիր մեքենայիդ առաջամասին, և թող տղամարդդ
ներթափանցի քո մեջ՝ կանգնած դիրքով:

78. Երբ դու «միացած» ես, G կետդ ավելի շոշափելի է. նախքան այն փնտրելը
համոզվիր, որ գրգռված ես:

79. Տղամարդուդ ասա, որ բացի աչքերը: Գիտությունների դոկտոր Ավա Քադելի
խոսքերով՝ տղամարդիկ սեքսի ժամանակ սովորաբար փակում են աչքերը և
արդյունքում՝ չափազանց խոր ընկղմվում իրենց մտքերում:

80. Ունեցիր Օ-ն արտահայտելու քո ձևը: Սեքսուալ ռեփեր Թրեյ Սոնգզը ձոն է գրել
այդ մասին և այն կոչել «Սիրո դեմքեր»:

81. Աշխատանքից հետո արագ ցնցուղ ընդունիր: Հետազոտությունը ցույց է տվել,
որ կանայք ավելի հեշտությամբ են գրգռվում, երբ իրենց մաքուր են զգում:

82. Փորձիր հետևյալը. սառնաշաքարե մանյակ անցկացրու ազդրիդ, իսկ նա թող
կրծոտի
այն:

83. «Իմ կանոնը հետևյալն է. երբ ես մի զույգ կոշիկ եմ գնում, ես այն նախ պետք է
հագնեմ ննջարանում՝ սեքսի ժամանակ, նախքան այն կկրեմ որևէ այլ տեղ»: -
Հեռուստատեսային մեկնաբան Հոլի Ուիլոուբի

84. Թող սեքսի ընթացքում նա ձգի մազերիդ ծայրերից. գլխամաշկի վրա անթիվ
նյարդեր կան, և գրգռվածությունը դրանք ավելի զգայուն է դարձնում:

85. Պահանջկոտ եղիր: Հաստատված է` կանայք, ովքեր առանց անհարմար զգալու
իրենց զուգընկերոջը խնդրում են անել այս կամ այն բանը, ավելի հաճախ են
օրգազմի հասնում, քան նրանք, ովքեր այդպես չեն վարվում:

86. Բարձրացիր նրա վրա, հետո հակվիր հետ՝ արմունկներդ հենելով անկողնուն
նրա ոտքերի երկու կողմերում: Վեր ու վար շարժվիր՝ նրա առնանդամին քսվելով,
մինչև որ էրեկցիա առաջանա:

87. Հավելյալ էներգիայի համար փորձիր The Doctors-ի անքուն գիշերվա կոկտեյլը:
Հարիր բանանը ¼ բաժակ նարնջի հյութի և անյուղ կաթի հետ, հետո խառնիր
յոգուրտին:

88. «Մոմեր վառիր, տեսախցիկը տեղադրիր որքան հնարավոր է հեռու և նկարիր
թանզիֆի միջով»: - Friends With Benefits ֆիլմի ռեժիսոր Ուիլ Գլաքն այն մասին, թե
ինչպես սեքսի սոլիդ տեսարան նկարահանել տնային պայմաններում

89. Հաճույք ստացիր նրա ոտնաթաթերից (լուրջ). պառկիր՝ ոտքերդ բացած,
տղամարդդ՝ կանգնած քո վերևում: Նա պետք է օգտագործի իր (մաքո՛ւր) ոտքի
բթամատը՝ ծլիկդ գրգռելու համար:

90. Հայելի դիր: Գիտությունների դոկտոր Ավա Քադելն ասում է, որ սեփական կրքոտ
պատկերը տեսնելը մեծացնում է գրգռման ինտենսիվությունը:

91. Ստեղծիր չարաճճի ալտեր-էգո (երկրորդ «ես»), ինչպես Բեյոնսեի Sasha Fierce-ը, որն
ի հայտ է գալիս միայն սեքսի ժամանակ:

92. «Միրանդան սիրում է, երբ ես հայհոյում եմ»: - Բլեյք Շելթոնն այն մասին, թե
ինչն է հաճույք պատճառում իր կնոջը:

93. Պահպանակը հագցրու բերանովդ. համոզվիր, որ ծայրն ուղղված է դեպի
կոկորդդ, իսկ օղակն ատամներիդ առջև է: Ծայրը սեղմիր նրա առնանդամին,
հետո շուրթերիդ օգնությամբ գլորիր մինչև վերջ:

94. Արագացրու սրտիդ աշխատանքը. ակտիվ մարզավիճակում գտնվող կանայք
կրկնակի ավելի շատ են օրգազմի հասնում:

95. Ինքդ սեքս նախաձեռնիր: Տղամարդիկ բողոքում են, որ կանայք հազվադեպ են
առաջին քայլն անում:

96. «Հոլիվուդում ամուսնության տևականության գրավականը լավ պոռնոն է»: -
@lisarinna

97. Լավ ջեռուցիր ձեր ննջասենյակը: Ինչպես ցույց է տալիս տաք յոգան, բարձր
ջերմաստիճանը մեծացնում է ճկունությունը:

98. «Ցատկիր» նրա վրա ցնցուղ ընդունելիս: Cosmo-ի հարցումը ցույց է տվել, որ
տղամարդկանց 48%-ը սեքսի մասին ամենից շատ մտածում է օճառվելիս:

99. Կապիր նրա դաստակները՝ նախքան օրալ հաճույք կպատճառես: Հետազոտությամբ
պարզվել է, որ կանանց ֆելատիո-ն (օրալ սեքսը) իշխանություն է ներշնչում,
իսկ տղամարդու շարժումները սահմանափակելը մեծացնում է այդ հանդուգն
զգացողությունը:

100. Փորձագետները պարզել են, որ ամբողջ մարմնով տարածվող օրգազմը միֆ չէ:
Նման օրգազմ վայելելու համար օրգազմից անմիջապես առաջ արագ ձգիր հեշտոցիդ 
մկանները:
 

 



Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված