Հայերեն

«Կայարան» սերիալն ավարտվում է. ռեժիսորը բացել է փակագծերը

Ամենաընթերցված

 

 


 

 

ATV հեռուստաընկերության «Կայարան» հեռուստասերիալն ապրիլի 13–ին ավարտվում է։ Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը  Tert.am Lif–ին հայտնեց, որ նախագծի հանգուցալուծումն արդեն հայտնի է իրենց, թեև նկարահանումներն ամբողջությամբ չեն ավարտել։ Կան տեսարաններ, որոնք դեռ չեն նկարահանվել։

 

«2016-ի սեպտեմբերից եթերում ենք։ Սերիալը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Շատ ուրախ եմ, որ արեցի այս նախագիծը, որովհետև «Կայարանի» միջոցով էկրան բարձրացան տաղանդավոր նոր դերասաններ։ Դա իմ կարևորագույն խնդիրներից մեկն է։ Ամեն անգամ նոր նախագիծ սկսելիս իմ առջև խնդիր եմ դնում հետաքրքիր սյուժե ունենալուց զատ էկրան բերել նոր դեմքերի»,– ասաց Ելենան ու հավելեց, որ նախագծում աշխատել է նաև այնպիսի դերասանների հետ, որոնց հետ համագործակցության տարիների փորձ ունի` ի դեմս Արմեն Էլբակյանի, Ալեքսանդր Բաբասյանի և այլոց։

 

«Արմեն Էլբակյանի ներկայությունը կարևոր էր նախագծում։ Նա նաև սովորեցնում էր  երիտասարդներին։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին` սկսած տեխնիկներից մինչև ռեժիսոր ու օպերատոր։ «Կայարան» հեռուստասերիալն ինձ համար ընտանիքի պես էր դարձել։ Կարելի է ասել, ATV–ում իմ առաջին նախագիծն էր։ Այս դեպքում ռիսկային քայլ արեցի. չգիտեմ, մարդիկ  որքանով  են տեղյակ, սակայն նախկին թիմից շատ քիչ մարդիկ մնաց մեզ մոտ, եկան մարդիկ, ում հետ ես սովոր եմ աշխատելու, ինչպես նաև Թատերականն ավարտած նոր մարդիկ։ Օրինակ, մեր նկարչուհին նոր էր ավարտել Թատերականն ու անմիջապես աշխատանքի տեղավորվեց «Կայարանում»։ Ես ոչ միայն դերասանական կազմն եմ թարմացնում, այլև ստեղծագործական, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն»,– ասաց Ելենան։

 

 

Պրոդյուսերը նկատեց, որ թիմը ավելի քան մեկուկես տարի ջանասիրաբար աշխատել է, քնել–արթնացել նկարահանման հրապարակում, ինչը բավականին բարդ է. «Քնել–արթնանալ փոխաբերական իմաստով չեմ ասում։ Եղել են նկարահանումներ, որ տևել են մինչև 24 ժամ։ Նրանք ավելի շատ ժամանակ անցկացրել են նկարահանման հրապարակում, քան իրենց ընտանիքներում։ Իհարկե, բարդ է բաժանվել, սակայն կարծում եմ` անհրաժեշտ է, որպեսզի իրենք էլ հանգստանան։ Ինչու ոչ, հեռուստադիտողներն էլ պետք է հանգստանան դերասաններից, որովհետև շաբաթը 5 օր էկրաններին նույն դերասաններին տեսնելը կարող է նաև  հոգնեցնել»։

 

Անդրադառնալով «Կայարանի» հանգուցալուծմանը և հարսանիք լինել–չլինելուն` Ելենան ասաց. «Հարսանիքն ամենատրամաբանական լուծումն է բոլոր սերիալներում։ Հիմնականում  այդպես էլ  ավարտվում են սերիալները, իսկ թե ինչ է կատարվում հարսանիքից հետո, այլևս ոչ ոքի հետաքրքիր չէ։ Չեմ կարող ասել, թե ինչ ավարտ կլինի մեզ մոտ, սակայն ամեն ինչ տրամաբանական լուծում կստանա։ Բոլոր հարցերը կգտնեն իրենց պատասխանները»։

 

 

Ռեժիսորից հետաքրքրվեցինք, թե ինչ նոր նախագծեր հեռուստադիտողները սպասեն իրենից։ «2 նոր նախագծի վրա եմ  աշխատում։ Ինձ հետաքրքիր է աշխատել երկարատև նախագծերում, քանի որ այդ դեպքերում հանդիսանում եմ պրոդյուսեր։ Որպես ռեժիսոր` իմ քաղցը լրացնում եմ 25 մասանոց փոքր նախագծերում։ Հիմա աշխատում եմ այդ փոքր սերիալների ուղղությամբ։ Թիմը երկար ժամանակ չի ունենա հանգստանալու, ամռանը կսկսենք 25 մասանոց նոր նախագծի նկարահանումները»,– ասաց նա։ Մինչև նոր նախագծի մեկնարկը հեռուստադիտողները կարող են հետևել Ելենայի մեկ այլ նախագծի` «Կարմիր բլուրի» ընթացքին։

 

 

 

 
 
Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Ամենադիտված