Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար Սոչիի «Ռոզա Խուտոր» առողջարանում շուրջ 1800 դահուկորդներ եւ սնոուբորդիստներ են մասնակցել լեռից լողազգեստներով զանգվածային վայրէջքին: Տեսահոլովակում ցուցադրված է, թե ինչպես է անցել BoogelWoogel 2018 կառնավալը։
Սոչիում լողազգետներով լեռից զանգվածային այս վայրէջքը դարձել է ամենազանգվածայինն այդ ամենամյա միջոցառման անցկացման պատմության ընթացքում: 2017 թվականին Սոչիում լեռից վայրէջքին մասնակցել է 1008 մարդ: Այժմ միջոցառման կազմակերպիչները հույս ունեն, որ Գինեսի ռեկորդների գրքում կհայտնվեն լողազգեստներով լեռից ամենազանգվածային միաժամանակյա վայրէջքի համար: Մրցույթի կանոնները պահպանելու պայմանով միջոցառմանը կարող էր մասնակցել յուրաքանչյուր ցանկացող: