Մոսկվան շտապում է. ինչ զորք է բերվում Հայաստան
Քաղաքականություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Լրագիր | Հայաստանում ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանման ներկայությունը տարաբնույթ մեկնաբանությունների ու մտահոգությունների տեղիք է տվել: Ռուսական կողմը նշում է, որ այդ քայլը պայմանավորված է ռուսական բազայում կարգուկանոնի ու անվտանգության պահպանման անհրաժեշտությամբ: Հայկական քաղաքագիտական շրջանակներում ՌԴ այդ մտադրությունը կապվում է զանազան հանգամանքների հետ՝ սկսած Ղարաբաղի խնդրում ինչ-ինչ զարգացումներից, վերջացրած ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա ազդեցությամբ:
Պաշտոնական երբեմն իրարամերժ բացատրություններից հետո վերջապես պարզաբանում է ներկայացրել Պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե ռուսական կողմի հետ քննարկվում է դրա ներկայության իրավական կողմը:
Ռուսաստանի այս մտադրության մասին տեղեկությունը արժե դիտարկել վերջին օրերի մի շարք իրադարձությունների համատեքստում: Մասնավորապես, Հայաստանի ուղղությամբ: Նախ, Հայաստան ուղարկվեցին ՌԴ Դումայի տարբեր պալատների պատվիրակություններ, որոնք Երեւանում հայտարարեցին, որ Ռուսաստանը դասեր է քաղել ապրիլյան իրադարձություններից եւ նախկին ծավալներով սպառազինություն չի մատակարարելու Ադրբեջանին:
մանրամասն՝ կայքում
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram