Երեք երիտասարդ է դանակահարվել
ՀասարակությունԵրեկ Լոռու մարզում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է 3 անձի դանակահարությամբ:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ դանակահարվածներից մեկն անչափահաս է, նրանք բոլորն էլ տեղափոխվել են հիվանդանոց:
Մեր տեղեկություններով՝ դանակարհարվածներից երկուսը վնասվածքներ են ստացել որովայնի շրջանում, իսկ անչափահաս տղան՝ կրծքավանդակի շրջանում, այն էլ՝ թափանցող վերքի ձևով:
Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերման ուղղությամբ: