Զավեշտալի դրվագ Վենգեր-Մխիթարյան ասուլիսի ժամանակ
ՍպորտԶավեշտալի դրվագ է տեղի ունեցել Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի «Արսենալ»-ԲԿՄԱ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ու հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Վենգերը, մոռանալով հագնել ականջակալները, չի հասկացել ռուս լրագրողի ռուսերենով հնչեցրած հարցը: «Գուցե ընկերս թարգմանի»,- ասել է Վենգերը՝ դիմելով Մխիթարյանին: Վերջինս կատակելով պատասխանել է․ «Դա իմ գործը չէ, շեֆ»: