Կինը չորս տարի շարունակ գաղտնի լուսանկարել է դստերը և ամուսնուն․ լուսանկարներ
ԱշխարհՖիլիպինների բնակչուհին Reddit կայքում հրապարակել է ամուսնու և դստեր լուսնակարների կոլաժը, որոնք նա աննկատ լուսանկարել է 4 տարվա ընթացքում։
Կոլաժում երևում է՝ ինչպես է հայրը բռնել դստեր ձեռքը։ Յուրօրինակ ֆոտոնախագիծը սկսվել է 2014-ին և դեռ շարունակվում է։ Կինն ասել է, որ ծրագրում է շարունակել լուսանկարել, մինչև դստեր՝ 18 տարեկան դառնալը կամ ամուսնանալը։ Դրանից հետո նա ծրագրում է լուսանկարները տեսագրության տեսքով դստերը նվիրել։
Կինը նաև չի անհանգստանում, որ իր ամուսինը կիմանա լուսանկարների մասին՝ ասելով, որ նա սոցկայքերից չի օգտվում։