Հայերեն


Նախկին ոստիկանը հորը «ձյաձով» չդիմելու համար սպանել է երիտասարդի հորը

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Աշոտ Բաղդասարյանի գործի դատական քննությունը:

Աշոտ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ հեռախոսային խոսակցության ժամանակ իր հոր հետ Տ. Արշակյանի կողմից անհարգալից խոսելու հանգամանքը պարզելու նպատակով Աշոտ Բաղդասարյանը գնացել է Արշակյանի բնակության վայր: Այնտեղ նա վիճաբանել է Տ. Արշակյանի հետ: Վիճաբանության ընթացքում Աշոտ Բաղդասարյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ. Արշակյանի դեմքին:

Ըստ մեղադրանքի՝ որդուն պաշտպանելու նպատակով վիճաբանությանը միջամտել է Տ. Արշակյանի հայրը՝ Սամվել Արշակյանը:

Վերջինս, ըստ մեղադրանքի, Աշոտ Բաղդասարյանի առողջությանը հասցրել է թեթև վնաս: Դրանից հետո Աշոտ Բաղդասարյանը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով նախ հարվածել է Սամվել Արշակյանի գլխին՝ պատճառելով թեթև աստիճանի վնասվածք, ապա նույն ատրճանակով երեք անգամ կրակել է նրա կրծքավանդակին:

Սամվել Արշակյանը մահացել է արյան սուր կորստից:

Դատարանը ավարտել է դատաքննությունը և դատական վիճաբանությունների փուլում է:

Մեղադրող դատախազ Կ. Սավթալյանը հաստատված է գնահատել Աշոտ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքները, միջնորդել է նրան մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 10 տարի ազատազրկման:

Դատարանում ճառով հանդես եկավ տուժողի իրավահաջորդ Անի Արշակյանը՝ սպանված Սամվել Արշակյանի դուստրը:

Նա ասաց, որ լինելով դեպքին ականատես վկա, ինքը, ինչքան էլ տարօրինակ հնչի՝ գործի քննության ընթացքում փորձել է մեղմացնել իր հորը սպանած Աշոտ Բաղդասարյանի մեղքը՝ իր ցուցմունքներում նշել է, թե դեպքի պահին հոր ձեռքին «ինչ-որ բան» է տեսել :

«Իրականությունն այն է, որ հորս ձեռքին ես ոչ մի բան չեմ տեսել, այդպես եմ ասել՝ մտավախություն ունենալով»,- ասաց տուժողի իրավահաջորդը: Նա նշեց, որ երկու «ծնողազուրկ» երեխաների մայր է, մտավախություն ուներ իր ընտանիքի անվտանգության համար:

Տուժողի իրավահաջորդը խնդրեց, որ դատարանը հիմք ընդունի իր նախաքննական առաջին ցուցմունքը, որտեղ ներկայացրել է իրականությունը:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Աշոտ Բաղդասարյանը եկել է իրենց տան մոտ, դուրս է կանչել իր եղբայրներին, իր տան անդամների նկատմամբ նա «մահափորձ է կատարել… Հայրս,  կյանքը վտանգի ենթարկելով, փրկել է իր ընտանիքի անդամների կյանքը… Մենք Աշոտ Բաղդասարյանի դեմ ոչինչ չենք ունեցել… Եվ Աշոտ Բաղդասարյանի արարքը ոչ մի բացատրություն չունի՝ օրենքով սահմանված կարգով…»:

Տուժողի իրավահաջորդը հռետորական հարց հնչեցրեց՝ նկատի ունենալով ամբաստանյալի դիրքորոշումը, թե կրակոցներ արձակել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում. ««Ի՞նչ ինքնապաշտպանության մասին  է խոսքը… Իմ հայրն է ունեցել պաշտպանության կարիք…»:

Նշելով, որ ամբաստանյալը չի ստացել մի քերծվածք անգամ, տուժողի իրավահաջորդն ասաց՝ ամբաստանյալը ժամանակին աշխատել է ոստիկանության համակարգում ու չէր կարող չիմանալ, որ ինքնապաշտպանության նպատակով կրակում են գետնին կամ ոտքերին, ոչ թե մարդու կրծքին:

Տուժողի իրավահաջորդը պնդեց, թե ամբաստանյալի հանցավոր արարքը չի կարող մեղմացվել, նրա նկատմամբ պետք է սահմանվի օրենքով նախատեսված խիստ պատիժ. «Պնդում և պահանջում եմ»,- եզրափակեց Անի Արշակյանը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար:

Պաշտպանի ճառը դատարանը կունկնդրի ապրիլի 25-ին:

Մեր զրույցում պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալ Աշոտ Բաղդասարյանը դեպքի պահին գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նրա գործողությունները իրավաչափ են եղել, նույնիսկ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում տեղի չի ունեցել: Աշոտ Բաղդասարյանը գնացել է պարզելու՝ ինչու է Տ. Արշակյանն իր հոր հետ խոսել՝ առանց տարիքը հարգելու: Վիճաբանությանը միջամտած Սամվել Արշակյանի ձեռքին եղել է սուր գործիք, որով նա հարվածներ է հասցրել Աշոտ Բաղդասրյանին, պատռել է նրա բաճկոնը, վնասել է մեջքը… Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ Աշոտ Բաղդասարյանի  ձեռքերին, մեջքին, ոտքերին եղել են սուր գործիքից ստացած վնասվածքներ…

Ըստ պաշտպանի՝ Աշոտ Բաղդասարյանը տուժողի՝ իր վրա կատարած հարձակումը կանգնեցնելու համար նախ օդ է կրակել, հետո ատրճանակով հարվածել է տուժողի գլխին: Վերջինս ընկել ու սկսել  դանակով հարվածել Աշոտ Բաղդասարյանի ոտքերին: Միայն դրանից հետո են արձակվել կրակոցները… Պաշտպանը նշեց, որ պաշտպանական ճառում առավել մանրամասն կհիմնավորի իր դիրքորոշումը և Աշոտ Բաղդասարյանի կատարած գործողությունների իրավաչափ լինելը:

Մեղադրողից հետաքրքրվեցի, թե անհարգալից ի՞նչ է ասել տուժողի որդի Տ. Արշակյանը Աշոտ Բաղդասարյանի հորը, որ Աշոտ Բաղդասարյանը գնացել է նրա բնակության վայր՝ պարզաբանում պահանջելու:

Մեղադրողի խոսքով՝ Տ. Արշակյանը Աշոտ Բաղդասարյանի հորը դիմել է… միայն անունով…

Այսինքն՝ ոչ թե մականունով, որևէ վիրավորական բառով, այլ պարզապես՝ անունով, լավ, հայկական անունով է դիմել, բայց ասենք՝ առանց «ձյաձ»-ի՝ մի խոսքով չի հարգել տարիքը…

 

 
Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված