Ինչու՞ են ծխողները սիրում կուշտ ուտել․ գիտնականներ
ՀասարակությունԾխողներն ուտելիքի ավելի մեծ քանակություն և կալորեականություն են սպառում, քան նրանք, որոնք երբևէ չեն ծխել և ծխելը չեն թողել։ Այս մասին ասվում է BMC Public Health պարբերականում։
Գիտափորձը ցույց է տվել, որ մարդու սպառած ուտելիքի էներգիան կախված է նրանից, թե տվյալ մարդը ծխում է, թե՞ ոչ։ Այսպես, գիտափորձի ծխող մասնակիցները մեկ գրամ ուտելիքի դեպքում 2․2 կիլոկալորիա են օգտագործել, իսկ նրանք, որոնք երբեք չեն ծխել՝ 1․79։
Գիտնականները նշում են, որ ծխողները պետք է ուշադրություն դարձնեն իրենց սննդին՝ օրգանիզմում ճարպերի և ածխաջրածնի մեծ քանակությունից խուսափելու համար։