Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ.
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai մակնիշի 0032 Տ համարանիշի և Mercedes մակնիշի 34 CQ 099 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ավանի թիվ 11 և Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։