Դժբախտ դեպք Վրաստանում․ 6 զոհ կա
Աշխարհ|
Վրաստանի արևմուտքում գտնվող Թքիբուլի քաղաքում հանքի փլուզման հետևանքով, նախնական տեղեկությունների համաձայն, մի քանի հանքափոր է զոհվել: Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 4:00-ին: Այլ մանրամասներ հայտնի չեն: Լրագրողների հետ զրույցում Վրաստանի արհմիության ներկայացուցիչը հայտնել է, որ տեղեկություններ կան 6 զոհի մասին, սակայն մինչ փրկարարական աշխատանքների ավարտն այդ մասին խոսելը վաղ է: |