Հայերեն


Պարզիր՝ ինչ գույնի է քո աուրան և ինչ է այն պատմում քո մասին

Life

Յուրաքանչյուր մարդու աուրան գույն ունի, որն անվանում ենք մարդու կյանքի գույն, և այն փոխվում է ՝ կապված կյանքի որոշակի փուլերից: Սեփական աուրայի գույնը կարելի է  իմանալ, եթե գումարենք ծննդյան օրվա օրը, ամիսը և տարեթիվը՝ օրինակ 25.12.1975, թվերը պետք է գումարել հետևյալ կերպ՝ 2+5+1+2+1+9+7+5= 32, 3+2=5:  5-ը համապատասխանում է երկնագույն աուրային, հենց դա էլ կստացվի տվյալ դեպքում հաշվարկված ամսաթվին ծնված մարդու աուրայի գույնը: Եթե հաշվարկի արդյունքում ստացվել է 11 կամ 22, ապա այդ թվերն անփոփոխ են մնում:

 

 

Կարմիր -1

Դեղին-2

Գազարագույն- 3

Կանաչ-4

Երկնագույն – 5

Կապույտ – 6

Մանուշակագույն – 7

Վարդագույն – 8

Բրոնզագույն – 9

Արծաթագույն – 11

Ոսկեգույն 22

 

Կարմիր աուրա

Կարմիր աուրա ունեցող մարդիկ զգացմունքային են, կենսուրախ և ագրեսիվ: Կարմիրը փառասիրության, նպատակասլացության, լավատեսության և ազատականության գույնն է: Եթե Ձեր աուրան կարմիր է, ապա անտարբերությունը և ապատիան Ձեզ հետ բացարձակ կապ չունեցող հասկացություններ են, Ձեր խնդիրն է՝ համապատասխանել Ձեր աուրայի գույնին: Ոչ ճիշտ պահվածքը կարող է բարդույթների հանգեցնել: Եթե Դուք ամբողջ ժամանակը նվիրում եք աշխատանքին, չեք հանգստանում, ապա հնարավոր է, որ Ձեր բնավորությանը ոչ այդքան էլ հարազատ մասնագիտություն եք ընտրել, քանզի աշխատանքային գերծանրաբեռնվածությունն այս դեպքում հանգեցնելու է անձնական կյանքի խնդիրների առաջացմանը: Կարմիր աուրա ունեցող մարդիկ պետք է մշտապես շարժի մեջ լինեն՝ քայլեն, սպորտով զբաղվեն, որպեսզի իրենց աուրայի էներգետիկան բացասականի չվերածվի: Աշխատեք օրեկան 20 րոպե կամ ավել քայլել:  Կարմիր աուրա ունեցող մարդիկ առանձնանում են մրցակցային բարձր ոգով, ինչը թույլ է տալիս նրանց զբաղվել սպորտով և հաջողություններ ունենալ: Ձեր բնավորությանը հատուկ է ամենուրեք  առաջին տեղում լինել, ինչը խանգարում է նրանց շատ դեպքերում, քանզի հաղթանակն ամենուրեք դառնում է հիմնական և միակ նպատակ, որն էլ իր հերթին հանգեցնում է բազմաթիվ հոգեբանական խնդիրների:

Քանի որ կարմիրը նաև փառասիրության գույնն է, Դուք կարող եք ունենալ բարձր նպատակներ և հասնել դրանց: Շփվեք մարդկանց հետ, ովքեր Ձեզ ոգևորում են, իսկ ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանցից աշխատեք հեռու մնալ, քանի որ նրանց աուրան վատ ազդեցություն կունենա Ձեզ վրա՝ հեռու մղելով Ձեր հաջողությունները:

 

Դեղին աուրա

Աուրայի դեղին գույնը խոսում է ստեղծագործական անձնավորության մասին,  ով կարող է ինտելեկտուալ շոշափելի ձեռքբերումներ ունենալ: Եթե Ձեր աուրան դեղին է, ապա Դուք շփվող եք, կարողանում եք ինքնադրսևորվել:  Ձեր ներկայության դեպքում սառնության և անհասանելիության մթնոլորտը կոտրվում է,  Դուք կարողանում եք հիացնել մարդկանց: . Ձեր թերությունը՝ շատ բաց լինելն է:  Դուք կարող եք ոգեշնչել յուրաքանչյուրին, ունեք հռետորական մեծ ձիրք,  շփվելու գերազանց կարողություն, ուստի Ձեզ հարմար է ուսուցչի, խորհրդատուի, վաճառողի և այլ մասնագիտություններ, որոնք կապված են մարդկային շփման հետ:

Դուք հաճախ ունեք հետաքրքրությունների լայն շրջանակ, ինչը  չի հասկացվում շրջապատում, շատ դեպքերում Ձեր անմիջական շփումը դիտվում է որպես թեթևամտություն  և  անփութություն, ինչի պատճառով երբեմն Ձեզ չեն վստահում և անլուրջ են վերաբերվում: Եթե կան նման խնդիրներ, ապա փորձեք ավարտին հասցնել Ձեր սկսած յուրաքանչյուր գործը, եղեք հետևողական ամեն ինչում:  Եթե Ձեր աշխատանքն այդքան էլ Ձեզ դուր չի գալիս, ապա փոխեք գործունեության ոլորտը, քանզի մի շարք ոլորտներում լուրջ հնարավորություններ ունեք բարձր արդյունքների հասնելու:

 

Գազարագույն աուրա

Գազարագույն աուրան նշանակում է զգացմունքներ և առողջություն: Եթե Ձեր աուրան գազարագույն է, ապա Դուք շփվող եք, բարի, հոգատար, շրջապատի նկատմամբ ուշադիր, սակայն այս ամենի հետ միասին Դուք նաև շատ  ջղաձգված եք, ճնշված կամ ի վիճակի չեք Ձեզ դրսևորել այնքան, ինչքան կուզենայիք: Եթե այս վիճակներից որևէ մեկը կա Ձեզ մոտ, ապա  Ձեր կյանքում որոշակի փոփոխություններ պետք է անեք:  Առաջին հերթին հասկացեք, որ Ձեր ժամանակը տրամադրում եք կառուցողական և օգտակար գործունեությանը: Պետք է գտնեք Ձեզ այն ոլորտներում, որոնք Ձեր կարծիքով ազնիվ են և դրսևորվեք այնտեղ: Ընդունեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, հաճույք ստացեք շրջապատի մասին հոգ տանելուց և օգնության ձեռք մեկնելուց, քանզի Ձեր էությունն այդպիսին է ՝ մարդկանց օգնելը Ձեզ մոտ հոգևոր պահանջ է:.Առավելապես մեծ հաճույք կստանաք Ձեզ նման բարի և ազնիվ մարդկանց հետ շփվելուց: Ձեզ շատ հարմար է բարեգործական աշխատանքներում ներգրավված լինելը, այնպիսի մասնագիտությունները, որոնք ծառայում են մարդկությանը:

 

Կանաչ աուրա

Կանաչը բնության և կենդանության գույնն է: Նման աուրա ունեցող մարդիկ շատ լավ հարմարվում են յուրաքանչյուր պայմաններին, նրանք զգացմունքային են և կարեկցող: Նման հատկանիշները կարող են դառնալ նաև նրանց թուլությունը:  Նման մարդիկ սիրում են շփվել  ընկերների հետ:   Նրանք լավատես են տրամադրված կյանքի նկատմամբ: Եթե նրանց կյանքում անհաջողություններ են լինում, ապա նրանք  որպես կանոն մեղադրում են ուրիշներին:  Կանաչ գույնը հակադրվում է կարմիրին՝ նրանք միշտ կառավարում են իրենց էմոցիաները, ինչը նման մարդկանց դարձնում է հուսալի և կայուն, ինչպես բնությունն է, որը աստիճանաբար է զարգանում, բայց կայուն է:  Կանաչ աուրա ունեցող մարդիկ հարմարվող են, սակայն, եթե նրանք համոզված են իրենց ճշմարտացիության մեջ, ապա անսասան են:

Եթե Դուք կանաչ աուրա ունեք, ապա շատ եք վստահում մարդկանց,  բարի եք և հոգատար:

Կանաչ աուրան ենթակա է փոփոխությունների, ուստի ուշադիր եղեք, մի լարեք Ձեզ մանրուքներով, մի նյարդացեք, աշխատեք ամեն ինչին հանգիստ նայել, որպեսզի պահպանվի Ձեր աուրայի բնական հավասարակշռվածությունը: Շփվեք երջանիկ և հոգատար մարդկանց հետ: Բնությունը Ձեզ պարգևել է աշխատասիրություն, հետևողականություն և նպատակասլացություն, ուստի օգտագործեք այդ հատկանիշները Ձեր գործունեության մեջ:

Երկնագույն աուրա

Երկնագույն աուրան խորհրդանշում է ճամփորդությունների նկատմամբ հակում,  ձգտում դեպի ճշմարտությունը և կյանքի իմաստի բացահայտումը: Երկնագույնը չի բացառում ավանտյուրիզմը, միևնույն ժամանակ  ունի ստեղծագործական հակումներ, երևակայություն և հստակ մտածողություն: Երկնագույն աուրա ունեցող մարդիկ հավերժ  երիտասարդներ են, նրանք ունակ են հզորագույն գործեր անել, քանզի գրեթե անսպառ էներգիա ունեն:  Նրանց ոգեշնչում են նոր տպավորությունները, նրանք հաճույքով շփվում են տարբեր էթնիկական խմբերի ներկայացուցիչների հետ և ուսումնասիրում  նրանց մշակույթը: Հաճախ նրանք շատ ակտիվ կյանք են վարում, ինչը թույլ չի տալիս նրանց հանգստանալ, որն էլ իր հերթին սթրեսների պատճառ է դառնում:  Երկնագույն աուրա ունեցող մարդկանց մեջ դժվար գտնվեն մարդիկ, ովքեր իրենց հսկայական ներուժն ուղղեն չար նպատակների իրագործմանը: Բնությունը նրանց օժտել է չափից շատ կարողություններով, սակայն դրա հետ միասին այնպիսի մտածողությամբ, որը նրանց թույլ չի տալիս կործանիչ ուժի վերածել իրենց բնատուր կարողությունները, հակառակը՝ նրանք ստեղծում են, զարգացնում, շունչ տալիս և հարստացնում իրենց շրջապատող  աշխարհը: Նրանցից ոմանք շատ թափթփված  են, քանզի ուզում են ամեն ինչ հասցնել, այս դեպքում էներգիան ոչ ռացիոնալ է օգտագործվում:

Կենտրոնացրեք Ձեր ուժերը մի ուղղությամբ, և մի սկսեք ոչ մի նոր բան, քանի դեռ չեք ավարտել նախորդը: Շտապողականությունը Ձեզ թույլ չի տալիս  կանգ առնել, և Դուք միշտ հետաքրքրվում եք նորամուծություններով, ուզում եք ինքներդ նորամուծություն մտցնել:  Հնարավոր է, որ Դուք չեք գնահատում Ձեր ձեռքբերումները, Ձեզ միշտ թվում է, որ ոչնչի չեք հասել, ուստի միշտ վազքի մեջ եք, սակայն մի պահ հետ նայեք, և տեսեք,  թե ինչքան օգտակար բաներ եք արել Ձեր կյանքում: Դուք այնպիսի թանկարժեք հատկանիշներ եք ստացել բնության կողմից, որ եթե խելացի կերպով օգտագործեք դրանք, ապա մեծ հաջողությունների կհասնեք:

 

 

Կապույտ աուրա

Կապույտը մեծահոգության, հոգատարության,  մարդասիրության գույնն է: Կապույտ աուրա ունեցող մարդիկ ինքնավստահ են, պատասխանատվության  բարձր զգացում ունեն իրենց և մտերիմների նկատմամբ: Շրջապատողները ենթագիտակցության մակարդակում հասկանում են նրանց և ձգվում են դեպի վերջիններս: Եթե Ձեզ մոտ այս հատկանիշները բացակայում են, ապա պետք է ավելի շատ վստահեք մարդկանց, ավելի անմիջական լինեք և արտահայտեք Ձեր զգացմունքները: Լսեք Ձեր սրտի ձայնին, և այդ ժամանակ հնարավոր է, որ Դուք կարողանաք ավելի լավ հարաբերություններ հաստատել Ձեզ շրջապատող մարդկանց հետ:  Կապույտ աուրա ունեցող մարդիկ չպետք է մոռանան հանգստի և զվարճանքների մասին, քանզի իրենց պարտականությունների հանդեպ ունեցած չափից շատ լրջությունը կարող է հանգեցնել առողջության կորստին: Այս տիպի մարդիկ հաճախ շատ պահանջկոտ են իրենց և իրենց շրջապատի նկատմամբ, քանզի ձգտում են կատարելության: Եթե Դուք էլ եք այդպիսին, ապա թուլացեք և փորձեք հասկանալ, որ հնարավոր չէ մշտապես պատասխանատվություն կրել կատարվող ամեն ինչի համար: Երկրորդական գործերին կարող եք  այդքան էլ ուշադրություն չդարձնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Ձեր մտերիմների և ընկերների հետ:  Կապույտ աուրա ունեցող մարդիկ սխալվելու ավելի շատ  հավանականություն  ունեն, քանզի փորձում են ամեն ինչ ճիշտ անել: Նրանք նաև փոփոխական են՝ ցերեկը կարող են ուրախ լինել, երեկոյան՝ մռայլ, նրանք կարող են խորը դեպրեսիայի մեջ ընկնել, այնուհետև ոգեշնչված դուրս գան դեպրեսիայից:

 

Մանուշակագույն աուրա

Մանուշակագույնն ինտուիցիայի, հոգևորի, պայծառատեսության գույնն է: Մանուշակագույն աուրա ունեցող մարդիկ ընդունակ են, օժտված են ինտուիցիայով և հարուստ ներաշխարհ ունեն: Դժվար պահերին նրանք կարողանում են իրենց հավատի միջոցով ուժեղանալ:  Այս տիպի մարդիկ չեն սիրում ուրիշներից օգնություն խնդրել և մշտապես հույսը դնում են բացառապես սեփական ուժերի վրա:  Եթե բնատուր արժանիքների և բնավորության միջև միասնություն չկա, ապա Ձեր աուրան կխամրի, սակայն Դուք կարող եք վերականգնել այն: Եթե շրջապատում Ձեզ չեն հասկանում, ապա փորձեք ավելի հասկանալի  և ընկալելի Ձեզ պահել, արտահայտեք Ձեր զգացմունքները: Այս տիպի մարդիկ հաճախ ինքնամփոփ են լինում, չեն սիրում խոսել իրենց  էմոցիաների մասին,  ինչն էլ վանում է մարդկանց իրենցից: Մանուշակագույն աուրա ունեցող մարդիկ չեն սիրում հետևել ընդհանուր նորմերին, և ղեկավարվում են սեփական կարծիքով՝ ուշադրություն չդարձնելով հասարակության վերաբերմունքին: Շատ հաճախ մարդիկ չեն ընկալում և չեն ընդունում նման մարդկանց, ուստի պետք է հիշել, որ անկախ Ձեր հոգևոր հզոր հատկանիշներից, Դուք ապրում եք հասարակության մեջ , ուստի պետք է կարողանաք հասկանալի դառնալ նաև մնացածի համար: Մանուշակագույն աուրա ունեցող մարդիկ օժտված են գեղարվեստական և ստեղծագործական տաղանդներով: Մանուշակագույն աուրա ունեն շատ քիչ թվով մարդիկ, ուստիև նրանք իրենց արտոնյալ և յ ուրահատուկ են համարում: Նրանց հիմնական նպատակը երազանքների իրագործումն է:

 

Վարդագույն աուրա

Վարդագույնը մատերիալիզմի, նպատակասլացության և աշխատասիրության գույնն է: Վարդագույն աուրա ունեցող մարդիկ նուրբ են և շատ հոգատար, սակայն այդ հատկանիշները չեն խանգարում նրանց իրենց կարծիքը պնդել անհրաժեշտության դեպքում: Դուք սիրում եք գործել սեփական համոզմունքների համաձայն և մշտապես ուժ եք գտնում Ձեր մտերիմների մասին հոգ տանելու համար:  Եթե Ձեր  դրական  հատկանիշները չօգտագործեք, ապա ժամանակի ընթացքում աուրան կխամրի: Մշտապես արտահայտեք Ձեր դրական վերաբերմունքը շրջապատի նկատմամբ, հոգ տարեք նրանց մասին, արտահայտեք Ձեր բարի հատկանիշները, քանզի այդ կերպ Դուք էլ ավելի եք ուժեղանում:

Ձեր մեջ բավականին էներգիա կա, ուստի արեք այն, ինչ իրականում ցանկանում եք, թեկուզ հնարավոր է, որ Ձեզ մտերիմները և ընկերները չհասկանան, բայց մի խուսափեք անել այն, ինչ ներքուստ ուզում եք: Փորձեք բացատրել նրանց Ձեր արարքների դրդապատճառը, և հնարավոր է, որ նրանք էլ աջակցեն Ձեզ: Հաճախ Ձեզ կարող է թվալ, որ Ձեզ ցանկանում են օգտագործել, ուստիև սովորեք ոչ ասել այն դեպքերում, երբ չեք ուզում անել այն, ինչ Ձեզ խնդրել են: Վարդագույնը կարող է նաև Ձեզ դարձնել անվճռական և մեղմ, ուստի պետք է փորձեք ավելի ինքնավստահ լինել և մի վախեցեք Ձեր մտքերն արտահայտելուց:

 

Բրոնզագույն աուրա

Բրոնզագույնը խորհրդանշում է անձնազոհություն, մարդասիրություն: Բրոնզագույն աուրայով մարդիկ նուրբ հոգի ունեն, հոգատար են և վճռական:  Նման մարդիկ ուրախությամբ օգնում են հասարակության անդամներին, և դա անում են առանց հետադարձ սպասելիքների: Այս տիպի մարդիկ լավատես են, կարող են երջանիկ լինել: Սակայն, հաճախ Դուք վստահ եք, որ հասարակությունը թերագնահատում է Ձեզ: Եթե Դուք սեփական պահանջները բավարարելու համար ժամանակ չեք գտնում, ուրեմն որոշ ժամանակ Ձեր ուժերը  ծախսեք միայն Ձեր անձի կատարելագործման վրա: Դուք բավականին նուրբ հոգի ունեք, ուստի շատ դժվարությամբ եք որոշումներ ընդունում այն դեպքերում, երբ մարդիկ փորձում են շահագործել Ձեր  բարությունը: Սակայն, Ձեզ օգտակար է բարություն անելը՝ առանց պատասխան սպասելու: Դա դժվար է, բայց դա Ձեր կատարելագործման ուղին է:

 

Արծաթագույն աուրա

Արծաթագույնն իդեալիզմի, երազկոտության և ֆանտազիաների գույնն է: Արծաթագույն աուրա ունեցող մարդիկ հոգևոր բարձր մակարդակ ունեն և հարուստ ներաշխարհ, օժտված են անթերի ինտուիցիայով: Նրանք մեծահոգի են և ազնիվ, երբեմն շատ են վստահում մարդկանց: Ընկերներ ընտրելուց նրանք հենվում են ինտուիցիայի վրա և շրջապատի հետ բացառապես կառուցողական հարաբերություններ են հաստատում: Եթե Դուք արծաթագույն աուրա ունեք, ապա հետևեք Ձեր ինտուիցիային, հակառակ դեպքում Ձեր աուրան կխամրի և կդառնա մոխրագույն և անկենդան: Այն վերականգնելու համար, Դուք պետք է բացահայտեք Ձեր թաքնված տաղանդները և հնարավորությունները, այնուհետև օգտագործեք դրանք: Մեծ գործեր նախաձեռնելիս՝ հիշեք, որ Դուք ոչ միշտ եք պատրաստ դրանք իրագործել, ուստի ընտրեք այնպիսի նպատակներ, որոնք կառուցողական են և արդարացված: Հաջողության հասնելով՝ Դուք կզարմանաք, թե ինչպես է փոխվում Ձեր աուրան, կարող եք նաև էմոցիոնալ ճնշում, ներվային լարվածություն զգալ, ինչի պատճառով էլ Ձեր շրջապատում մարդիկ կարող են իրենց լարված զգալ: Ձեզ շատ օգտակար է մեդիտացիան, յոգան՝ լարվածությունը հանելու համար:

 

Ոսկեգույն աուրա

Ոսկեգույնն անսահմանության գույնն է: Այն խորհրդանշում է հաջողություն, քաջ գաղափարներ, պատասխանատվություն, հոգու անսովոր հատկանիշներ: Նման մարդկանց հաջողությունը մշտապես ուղեկցում է: Նպատակին հասնելուց հետո, նրանք կարողանում են վայելել երջանկության բերկրանքը: Ոսկեգույն աուրա ունեցող մարդիկ ի ծնե խարիզմատիկ լիդերներ են, ովքեր հսկայական էներգիա են տալիս շրջապատին: Ոսկեգույն աուրա ունեցող մարդիկ գրեթե միշտ հասնում են իրենց երազանքին, սակայն, եթե Ձեզ մոտ դա դեռևս չի ստացվել, ապա պետք է վերականգնեք կորցրած ուժերը: Եթե Ձեր գործերն այդքան էլ հաջող չեն, ապա հանգստանալու  ժամանակն է, քանզի որպես կանոն Դուք շատ պահանջկոտ եք Ձեր անձի նկատմամբ: Ժամանակ հատկացրեք հանգստին, որից հետո միայն անցեք գործերին, դա շատ կարևոր է:

 

0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ Ադամյան
Ամենադիտված