45-ամյա ճապոնուհին 20 տարեկանի արտաքին ունի․ լուսանկարներ, տեսանյութ
ԱշխարհՃապոնացի մոդել Ռիսա Հիրակոն սոցիալական ցանցերում ժողովրդականություն Է ձեռք բերել այն բանից հետո, երբ սկսել Է հրապարակել լուսանկարներ, որտեղ նա իր տարիքից կրկնակի երիտասարդ Է երեւում: Instagram-ում 45-ամյա մանիկենուհու հաշվին բաժանորդագրված Է ավելի քան 97 հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես գրում Է Daily Mail-ը, Տոկիոյում բնակվող կինը համագործակցում Է նորաձեւության բրենդների հետ եւ նկարահանվում երաժշտական հոլովակներում: Նշվում Է, որ շատ օգտատերեր, որոնք հետեւում են նրա Էջի նոր հրապարակումներին, զարմացել են, երբ իմացել են Հարիկոյի տարիքը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ մոդելն առողջ կենսակերպի հետեւորդ Է: Նա նաեւ կանոնավոր կերպով Instagram-ի իր Էջում հրապարակում Է լուսանկարներ, որոնցում նշված են իր սննդաբաժինը եւ օրգանիկ կոսմետիկան: