Թթենու սպիտակ պտուղների օգտակար հատկությունները շատ են:
Սպիտակ թութն օգնում է հաղթահարել մի շարք հիվանդություններ, նույնիսկ նիհարեցնում է:
Թթենու սպիտակ պտուղները նպաստում են, որպեսզի շաքարի մակարդակն արյան մեջ չբարձրանա: Այս պտուղներն ուտել խորհուրդ է տրվում մանավանդ երկրորդ տիպի շաքարախտ ունեցողներին:
Թթենու սպիտակ պտուղների միջոցով հնարավոր է իջեցնել խոլեստերինը , իսկ տերևներից պատրաստված թուրմը վերացնում է անոթներում առաջացած վահանիկները:
Սպիտակ թուրթը կարգավորում է մարսողությունը, օգնում է ազատվել նաև ավելորդ կիլոգրամներից:
Թթենու սպիտակ պտուղները բարձրացնում են իմունիտետը, օգտակար են նաև մրսածության և հազի դեպքում:
Առողջացնում ու երիտասարդացնում է մաշկը, օգնում է ազատվել ակնեից: