Գիտնականները գտել են կանանց գրգռման համար պատասխանատու օրգանը
ԱմենաընթերցվածԿանադայի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ կանանց ուղեղում սեռական գրգռման համար պատասխանատու ավելի շատ հատվածներ կան, քան տղամարդկանց մոտ։

Գիտնականները չափել են քառասուն կանանց և տղամարդկանց ուղեղի տարբեր հատվածների և սեռական օրգանների արձագանքը՝ էրոտիկ տեսանյութերի ցուցադրման ժամանակ։

Տեսանյութերը դիտելիս տղամարդկանց սեռական օրգանների ջերմաստիճանը բարձրացել է, սակայն ուղեղի ազդակների ավելացում չի նկատվել։

Կանանց մոտ, սակայն, սեռական օրգանների գրգռման հետ մեկտեղ նկատվել է նաև ուղեղի որոշակի հատվածների ակտիվ ազդակում՝ ստիմուլացիա։

Այս արդյունքների հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ կանանց սեռական գրգռման համար առաջին հերթին ուղեղն է պատասխանատու։