Թուրքմենիայում արգելել են բիկինին և շորտերը
Աշխարհ«Մաքսատանը թույլ չեն տալիս լողազգետներ և շորտեր անցկացնել։ Մաքսատան աշխատակիցները չեն բացատրում արգելքի պատճառը»,– հայտարարում է թուրքմենական ռադիոյի թղթակիցը։
Մաքսատան աշխատակիցները ոչ պաշտոնապես ենթադրում են, որ արգելքը կարող է կապված լինել «թուրքմենների բարոյական նորմերի հետ»։
Անցյալ ամսվա վերջին հայտնի դարձավ, որ Աշխաբադի պետական հաստատությունների աշխատակցուհիներին թույլ չեն տալիս ներկել և աճեցնել եղունգները, թարթիչները երկարեցնել, ինչպես նաև գունաթափել մազերը և ոսկյա զարդեր կրել։
Ընդ որում, Թուրքմենիստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մշտապես ներկում է մազերը։