Հայերեն

Ինչպես բելգիահայ երգչուհին որոշեց հիթային երգը նվիրել Երեւանին

Life

Բելգիահայ երգչուհի KeyOh-ը վերջերս ներկայացրեց կուբացի հայտնի երգչուհի Կամիլա Կաբելոյի հիթային դարձած Havana երգի cover տարբերակը, սակայն Կուբայի մայրաքաղաքի փոխարեն հայ երգչուհին երգում վանկարկում է Երեւանի անունը: NEWS.am STYLE-ը զրուցել է KeyOh-ի հետ իր նոր cover-ի, երգի ընտրության եւ կատարման հիմնական մեսիջի մասին.

«Havana-ն շատ սիրված միջազգային հիթ է՝ անձամբ ինձ համար էլ շատ սիրելի երգ, բայց այն երգելիս ինձ համար խորթ էր նշելը «half of my heart is in Havana» (սրտիս մի մասնիկը Հավանայում է) արտահայտությունը, քանի որ ես ոչ Հավանայից եմ, ոչ էլ երբեւէ եղել եմ այնտեղ: Մի օր էլ ավտոմեքենայում երգեցի նույն երգը «Yerevan oh nana» բառերով… Դա այնքան բնական ու սրտիս մոտ հնչեց, որ միանգամից որոշեցի երգել նույն երգը Երեւանի մասին»,-նշեց KeyOh-ը, որը թեեւ տեղյակ չէ՝ Կամիլան լսե՞լ է երգի իր տարբերակը, թե՞ ոչ, բայց հոգու խորքում հույս ունի, որ երգչուհուն այն դուր կգա.

«Այնպես կցանկանայի, որ նա լսած լիներ իր երգի cover-ն իմ տարբերակով, բայց ես այն բոլորովին վերջերս եմ տեղադրել YouTube-ում, այնպես որ՝ չեմ կարծում, թե լսած լինի: Ամեն դեպքում, կարծում եմ՝ նա ուրախ կլինի, որ իր երգն այդքան լայն արձագանքներ ունի: Առհասարակ, ես նրան հավանում եմ՝ որպես արտիստ, եւ ես շատ եմ սիրում երգի օրիգինալ տարբերակը»:

Ի դեպ, պատահական չէ, որ բելգիահայ երգչուհին ներկայացրել է ամենահիթային երգի cover-ը՝ նվիրված Երեւանին.

«Երբ ձայնագրում էի այս երգը, մտածեցի՝ միգուցե սա նաեւ լավ PR կլինի իմ երկրի համար, կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը: Ես միշտ կանեմ իմ ուժերի սահմանում ամեն ինչ իմ երկրի անունն անընդհատ շրջանառելու համար: Ես ինքս էլ ամեն ամառ աշխատում եմ գալ Հայաստան: Իհարկե, երբեմն աշխատանքի բերումով այդ ծրագրերս ձախողվում են, բայց այս տարի ամեն ինչ կանեմ, որպեսզի կարողանամ ամուսնուս՝ Ջեյսոնի հետ այցելել Հայաստան»:

Երեւանի մասին երգող երգչուհուց հետաքրքրվեցինք՝ որոնք են մեր մայրաքաղաքի իր սիրելի վայրերն ու ինչն է հատկապես կարոտում, երբ հեռու է Երեւանից.

«Դե, իհարկե, ինձ համար ամենից սիրելի վայրն այնտեղ է, որտեղ ես ծնվել եմ: Խոսքը Չարբախի մասին է: Կարոտում եմ այն օրերը, երբ բակում խաղում էինք ընկերներիս հետ: Շատ եմ կարոտում նրանց, քանի որ նրանք իմ կյանքի, իմ պատմության մի մասն են: Հայաստան միշտ սիրով եմ այցելում, որպեսզի տեսնեմ ընտանիքիս անդամներին, ընկերներիս, բացի այդ՝ հաճելի է, երբ գոնե մի քանի օրով քեզ քո տանն ես զգում: Մեծ խաղաղություն եմ զգում, երբ այստեղ եմ լինում»,-եզրափակեց նա:

 

Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Ամենադիտված