Եվան խոստովանել է, որ ծանր վիճակում է
LifeՎերջին շրջանում Եվա Ռիվասը պասիվ է սոցցանցերում: Սակայն երեկ նա «կոտրել է» լռությունը՝ նշելով, թե ինչն է իր պասիվության պատճառը.
«Ընկերներ, ներեցեք, որ որոշ ժամանակով կորել եմ: Մորս պատճառով շատ ծանր էմոցիոնալ վիճակում եմ: Ինձ մի փոքր ժամանակ է պետք»,- գրել է Ռիվասն Instagram-ում:
Իսկ մենք հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին իր մայրիկի հետ լուսանկար էր հրապարակել՝ պատմելով նրա հիվանդության մասին.
«Նրա ուղեղի վիրահատությունից մեկ տարի է անցել: Այս ամբոջղ ընթացքում ամեն երկու շաբաթը մեկ նա պառկում է հիվանդանոց՝ քիմիաթերապիա ընդունելու... Իմ մայրիկը շատ ուժեղ է, սակայն հիմա որոշ անցանկալի տհաճություններ են առաջացել, որոնք արդեն քիմիայի հետեւանքն են: Բայց մենք ամեն ինչ կհաղթահարենք ու կլինեք առողջ եւ երջանիկ: Ես նրան եմ տալիս իմ ամբողջ սերն ու ուժը: Իմ գլխավոր ուժը հավատն է: Ես ամեն հարցում իմ հույսը դնում եմ Աստծո վրա»: