«Չեմ տեսել, թե չէ հաստատ չէի հագնի»․ ու՞մ առաջ է արդարանում Եվան
Life
Դերասանուհի Եվա Բաղդասարյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Երևի» հեռուստասերիալում, սերիալի տեսարաններից մեկում հանդես է եկել շապիկով, որի վրա է գրված է «Istanbul»` Ստամբուլ: Այս փաստը չի վրիպել հեռուստադիտողների աչքից։ Tert.am Life-ի խմբագրությունն ընթերցողներից նամակ է ստացել հարցի վերաբերյալ։ Նրանք նշում են, որ այս փաստը վիրավորական է հայերի համար։
Tert.am Life-ը թեմայի մասին զրուցեց Եվայի հետ։ Դերասանուհու խոսքով` ի սկզբանե չի տեսել գրությունը, որն առկա է եղել շապիկին:
«Ես հենց նոր բացեցի ինտերնետն ու տեսա, որ խոսակցություններ են գնում այդ շապիկի հետ կապված: Ես բացարձակապես չեմ տեսել գրությունը, թե չէ հաստատ չէի հագնի այդ շապիկը, որ այդքան մեծ աղմուկ է բարձրացրել: Նկարահանումների ընթացում այնքան արագ եմ հագել, որ ընդհանրապես ուշադիր չեմ եղել: Ինչ–որ բան ցույց տալու կամ ապացուցելու միտում չեմ ունեցել: Եթե ինչ-որ բանով վիրավորել եմ մարդկանց, թող ներեն։ Ես այդ շապիկով ինչ-որ հայտարարություն չեմ ցանկացել անել»,-ասաց նա:
Եվան վստահեցրեց, որ արդեն հրաժարվել է «Istanbul» գրությամբ շապիկից:
Հարցին, թե ինչպես է փաստը վրիպել նաև ռեժիսորի, անձնակազմի մյուս անդամների աչքից, դերասանուհին արաձագանքեց.«Միայն այն մարդիկ կնկատեին, ովքեր ընկած ինչ-որ բան են ման գալիս, որ վարկաբեկեին, քննադատեին»: