Օրենքով գողեր Սերգեյ Ասատրյանը և Լևան Պերաձեն «Բուտիրկայում» տիղոսազրկել են Արտեմ Լիպեցկուն
ՀասարակությունԱնցյալ հինգշաբթի, Մոսկվայի թիվ 2 մեկուսարանում (Բուտիրկա) «օրենքով գողի» տիղոսից զրկել են 36-ամյա Արտեմ Առաքելյանին, ով քրեական աշխարհում հայտնի է Արտեմ Լիպեցկի մականունով:
Հինգշաբթի օրը հայտնվելով Բուտիրկայի բանտում, հայտնի «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը (осетрина младший) և Լևան Պերաձեն գողական աշխարհի կարգով «հարցաքննել են» Արտեմ Լիպեցկուն:
Ինչպես հայտնում է Primecrime -ը, նա չի կարողացել դիմանալ այդ, այսպես կոչված, հարցաքննությանը: Երկու «օրենքով գողերը» դաժան ծեծի են ենթարկել Լիպեցկուն և զրկել են նրան «օրենքով գողի» տիտղոսից:
Լիպեցկու կյանքը փրկելու և հետագա անակնկալներից խուսափելու համար իրավապահները Արտեմ Լիպեցկի-Առաքելյանին մեկ այլ բանտ են տեղափոխել:
Primecrime-ը հիշեցնում է, որ Արտեմ Առաքելյանը մի խումբ հանցակիցների հետ կալանավորված էր 2011-ին Լիպեցկում հայտնի «օրենքով գող» Աբբաս Աբբասովին սպանելու մեղադրանքով: Աբբասովը ժամանակին հայտարարել էր, թե գողական աշխարհին կհայտնի Արտեմ Լիպեցկու անցյալի մասին: Թե ին՞չ էր նա պատմելու քրեական աշխարհին, այդպես էլ հայտնի չդարձավ, քանի որ այդ խոսքերի պատճառով Լիպեցկին սպանել էր Աբբասովին: