Ղարաբաղում կանայք են ձերբակալվել
ՀասարակությունԱպրիլի 2-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Հակոբյան 31 հասցեում տեղակայված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1951թ. ծնված Մ.Մ-ին պատկանող խանութից գողություն կատարելու մասին:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության, ոստիկանության փորձաքրեագիտական և Շուշիի շրջանային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են նշված քաղաքի բնակչուհիներ՝ 1978թ. ծնված Դ.Կ-ն և 1977թ. ծնված Լ.Ա-ն:
Դ.Կ-ն և Լ.Ա-ն բերման են ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն: