Instagram-ի 25-ամյա սեքս-սիմվոլը հանցագործ է եղել․ լուսանկարներ
LifeՖիթնես-գուրու Մերի Մոլլոյը երկրպագուների հետ կիսվում էր անկեղծ լուսանկարներով, որտեղ ցուցադրում էր իր հրաշալի կազմվածքը: Նրան հաճախ էին հարցնում, թե ինչպես է հասել նման արդյունքի, և աղջիկը սիրով կիսվում էր գեղեցկության իր գաղտնիքներով: Բայց ով կարող էր մտածել, որ իր հայտնիության ֆոնի վրա նա կկապի կյանքը թմրաբիզնեսի հետ:

25-ամյա Մերի Մոլլոյի կյանքին միայն կարելի էր նախանձել. գեղեցիկ, հաջողակ, հայտնի, հրաշալի կառուցվածքով: Սակայն նրա կյանքը մի ակնթարթում փոխվեց, երբ տուն ներխուժեցին ոստիկանները: Տունը խուզարկելու ընթացքում ոստիկանները 24 հազար թմրահաբ են հայտնաբերել: Նաև պարզվել է, որ Մոլլոն և իր նախկին ընկերը՝ 32-ամյա Ջեյսոն Ատկինսոնը, Ավստրալիայում թմրանյութերի տարածման խոշոր ցանցի անդամներ են:

Ոստիկանությունը զույգին կալանքի տակ է առել: Նրանց մեղադրել են թմրանյութերի անօրինական շրջանառության, այդ թվում՝ թմրադեղեր պահելու և մատակարարելու մեջ:
