Պուտինի բազմիմաստ նշանակումը Հայաստանում
Քաղաքականություն1in.am | ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ-ում ՌԴ դեսպանի պաշտոնում նշանակել է Սերգեյ Կոպիրկինին, որն այդ պաշտոնում կփոխարինի Իվան Վոլինկինին: Կոպիրկինն ավելի վաղ զբաղեցրել է Եվրամիությունում և Բրյուսելում Ատոմային էներգիայի եվրոպական համագործակցության կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը:
Հայ-ռուսական հարաբերություններում դեսպանները մեծ դերակատարություն չունեն և հիմնականում կատարում են տեխնիկական ֆունկցիաներ: Մյուս կողմից` դեսպանն որոշակիորեն մարմնավորում է իր երկրի քաղաքականությունը, և կայացած պետություններում դիվանագիտական նշանակումները կատարվում են կոնկրետ խնդիրներից և օրակարգերից ելնելով:
Իվան Վոլինկինի դեսպանության շրջանում հայ-ռուսական հարաբերությունները որոշակի ճգնաժամ ապրեցին, համենայնդեպս` դրանք հեռու են բնականոն լինելուց: Չմոռանանք, որ հենց նախկին դեսպանի դիվանագիտական ծառայության ընթացքում տեղի ունեցավ Քառօրյա պատերազմը, որը մեր հասարակության շրջանում հակառուսական տրամադրություններ գեներացրեց` Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարումների և պատերազմի սանձազերծման հարցում Մոսկվայի ունեցած անուղղակի դերակատարության հետևանքով: Վոլինկինը կհիշվի իր մի քանի հակաարևմտյան էպատաժային հայտարարություններով, որոնց երբեմն հարկադրված էին արձագանքել անգամ Հայաստանի իշխանությունները:
մանրամասն՝ կայքում