Հայերեն


«Մի ստիպեք ինձ խոսել այն կեղծ սուրբ աղջիկների մասին, ովքեր․․․»․ Լիլիթ Բաբասյանն սկանդալային հայտարարություն է արել

Life

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանն Instagram-ի իր էջում ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Երբեք մի դավաճանեք ձեր սրտին, երբեք ստի մեջ մի ապրեք, նվիրեք սեր և բարություն: Կան մարդիկ, որոնք ապրում են այսօրվա օրով, իսկ ես ապրում եմ ապագայով: Իմ վաղվա օրը կախված է ամեն րոպեից… ցանկանում եմ, որ սերը բոլորի մոտ լինի իսկական, առանց խաբեության և կեղծիքի… հավատացեք ամենալավին: Հնարավոր է ես ճիշտ չեմ, բայց սերը պիտի աճի ոչ թե օրերով և տարիներով, այլ ժամերով ու վայրկյաններով: Սեր կյանքի հանդեպ, սեր մեր շրջապատին՝ մարդկանց և կենդանիներին, այն ամենն ինչ մեզ շրջապատում է մենք պարտավոր ենք սիրել և փայփայել…»:

Լիլիթի այս գրառումը շատերի ուշադրությունն է գրավել: Ոմանք վստահ են, որ Լիլիթը ստի եւ կեղծիքի մասին խոսել է՝ ելնելով սեփական օրինակից, շատերի կարծիքով՝ Ալեքսանդրը շատ հարցերում է նրան խաբում: Այս մասին Life.panorama.am-ը զրուցել է Լիլիթ Բաբասյանի հետ, ով նշեց, որ բացասական եւ իրեն վատաբանող մեկնաբանություններից եւ կարծիքներից նա միայն ոգեւորվում է եւ էլի ավելի է ձգտում հասնել հաջողությունների:

«Ստացվում է, որ մարդիկ մտածում են, թե Ալեքսանդրից այն կողմ ոչինչ չկա: Ի՞նչ է, ես չե՞մ կարող այլ խնդիրներ ունենալ, չե՞մ կարող ծանոթներ ու բարեկամներ ունենալ, որոնց կողծ պահվածքից կնեղվեմ:  Իմ գրառումը ընդհանրապես կապ չունի Ալեքսանդրի հետ: Շատերը մտածում են, թե ես անխելք եմ ու իմ ընտանեկան հարցերը բարձրաձայնում են, բայց ես ուզում եմ ցույց տալ, որ ես դա անում եմ ոչ թե իրարանցում առաջացնելու համար, ոչ թե որ ես անխելք եմ, այլ նրա համար, որ մարդիկ հասկանան, որ Instagram-ում մարդկանց սիրով լի լուսանկարների հետեւում  կան խնդիրներ: Նրանք այնքան երջանիկ չեն, որքան նկարներում է դա երեւում: Բայց այդ ամենի մեջ դժբախտություն եւս փնտրել պետք չէ: Եթե ընտանիքում չկա խնդիր, չկան քննարկվող հարցեր, ուրեմն այդ ընտանիքում կա անտարբերություն, ուրեմն զույգերն իրար վրա թքած ունեն: Այսօր բաժանությունները շատացել են, քանի որ շատերին  ուրիշների լուսանկարներից թվում է, թե իրենք են դժբախտ, մյուսները երջանիկ են»,- նշեց նա:

Շատերի ուշադրությունը շեղել է նաեւ Լիլիթի պատառոտված տաբատը: Մեկնաբանություններում մարդիկ իրենց զարմանքն են հայտնել, թե ինչպես է Ալեքսանդրը թույլ տվել կնոջն այդպես հագնվել: Այս մասին խոսելիս Լիլիթը կտրուկ արտահայտվեց.

«Այդ մեկնաբանությունները ինձ ստիպում են, որ ես խոսեմ համեստ դիմակի տակ թաքնված այն աղջիկների մասին, ովքեր փողոցում իբրեւ թե շատ զուսպ են հագնված, բայց իրենց մերկ լուսանկարներն ուղարկում են ամուսնուս: Նրանք երեւի չեն պատկերացնում, որ ամուսնուս հեռախոսն իմ ձեռքն էլ է հայտնվում, եւ չեն մտածում, որ ես էլ կարրող եմ իրենց նկարները տեղադրել համացանցում: Մարդիկ երեւի մոռանում են, թե ինչպես են ամռանը հայ աղջիկները հագնվում: Լուսանկարում ես հագնված էի հատուկ ֆոտոշարքի համար, բայց, եթե անգամ ես այդ հագուստով դուրս գամ, ուրեմն դա իմ գործն է, ուրիշ ոչ մեկինը: Գիտե՞ք, իմ տարբերությունը, որն է. Ես անկեղծ եմ, ինչ կամ, ցույց եմ տալիս, իսկ այսօր շատ հայաստանցի աղջիկներ թաքուն սրա-նրա սիրուհին են: Հավատացեք, այս երկու տարիների ընթացքում Հայաստանում ես շատ ավելին տեսա, քան որ ապրում էի Մոսկվայում: Ես ապշած եմ ուղղակի: Ես երբեք չեմ ասում, որ ես սուրբ եմ, իհարկե, ես էլ ունեմ բացասական գծեր, կարող եմ վատ բառեր օգտագործել, եթե ինձ հասցնեն դրան, բայց դրանք այսօր բոլոր աղջիկներն են օգտագործում: Մենք 18-րդ դարում չենք ապրում, թեեւ մեծ հաճույքով այդ դարում կապրեի: Ես երկերեսությունը տանել չեմ կարողանում, իսկ այդ երեւույթը այսօր մեծ տարածում ունի»:

Լիլիթը շեշտեց՝ վատ մեկնաբանություններից միայն ավելի է ոգեւորվում.
«Եթե ես վատն եմ, ուրեմն խնդրում  եմ մի շփվեք ինձ հետ: Համարեք, թե գոյություն չունեմ, ես շատ վատն եմ ու անտեսեք ինձ: Եթե մարդիկ կարծում են, որ վատ մեկնաբանությունից ես պետք է կոտրվեմ, լաց լինեմ, նստեմ տանն ու այլեւս դուրս չգամ, չարաչար սխալվում են: Նրանք իրենց վատ մեկնաբանություններով ինձ ավելի լավն են դարձնում, բայց մի բան կասեմ, կյանքը մեկ անգամ է տրվում, այսօրն էլ երբեք չի կրկնվելու, Աստված գոյություն ունի, նա ամեն բան տեսնում ու հատուցում է»,- ավարտեց նա:

 

ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանՆշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Ամենադիտված