Հայերեն


Աղջիկներն, ովքեր փողոցում իբրև թե շատ զուսպ են հագնված, իրենց մերկ լուսանկարներն ուղարկում են ամուսնուս. Լիլիթ Բաբասյան

Life

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանն Instagram-ի իր էջում ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

Ինձ ստիպում են, որ ես խոսեմ համեստ դիմակի տակ թաքնված այն աղջիկների մասին, ովքեր փողոցում իբրև թե շատ զուսպ են հագնված, բայց իրենց մերկ լուսանկարներն ուղարկում են ամուսնուս. Լիլիթ Բաբասյան

«Երբեք մի դավաճանեք ձեր սրտին, երբեք ստի մեջ մի ապրեք, նվիրեք սեր և բարություն: Կան մարդիկ, որոնք ապրում են այսօրվա օրով, իսկ ես ապրում եմ ապագայով: Իմ վաղվա օրը կախված է ամեն րոպեից… ցանկանում եմ, որ սերը բոլորի մոտ լինի իսկական, առանց խաբեության և կեղծիքի… հավատացեք ամենալավին: Հնարավոր է ես ճիշտ չեմ, բայց սերը պիտի աճի ոչ թե օրերով և տարիներով, այլ ժամերով ու վայրկյաններով: Սեր կյանքի հանդեպ, սեր մեր շրջապատին՝ մարդկանց և կենդանիներին, այն ամենն ինչ մեզ շրջապատում է մենք պարտավոր ենք սիրել և փայփայել…»:

Լիլիթի այս գրառումը շատերի ուշադրությունն է գրավել: Ոմանք վստահ են, որ Լիլիթը ստի եւ կեղծիքի մասին խոսել է՝ ելնելով սեփական օրինակից, շատերի կարծիքով՝ Ալեքսանդրը շատ հարցերում է նրան խաբում: Այս մասին Life.panorama.am-ը զրուցել է Լիլիթ Բաբասյանի հետ, ով նշեց, որ բացասական եւ իրեն վատաբանող մեկնաբանություններից եւ կարծիքներից նա միայն ոգեւորվում է եւ էլի ավելի է ձգտում հասնել հաջողությունների:

«Ստացվում է, որ մարդիկ մտածում են, թե Ալեքսանդրից այն կողմ ոչինչ չկա: Ի՞նչ է, ես չե՞մ կարող այլ խնդիրներ ունենալ, չե՞մ կարող ծանոթներ ու բարեկամներ ունենալ, որոնց կողծ պահվածքից կնեղվեմ: Իմ գրառումը ընդհանրապես կապ չունի Ալեքսանդրի հետ: Շատերը մտածում են, թե ես անխելք եմ ու իմ ընտանեկան հարցերը բարձրաձայնում են, բայց ես ուզում եմ ցույց տալ, որ ես դա անում եմ ոչ թե իրարանցում առաջացնելու համար, ոչ թե որ ես անխելք եմ, այլ նրա համար, որ մարդիկ հասկանան, որ Instagram-ում մարդկանց սիրով լի լուսանկարների հետեւում կան խնդիրներ: Նրանք այնքան երջանիկ չեն, որքան նկարներում է դա երեւում: Բայց այդ ամենի մեջ դժբախտություն եւս փնտրել պետք չէ: Եթե ընտանիքում չկա խնդիր, չկան քննարկվող հարցեր, ուրեմն այդ ընտանիքում կա անտարբերություն, ուրեմն զույգերն իրար վրա թքած ունեն: Այսօր բաժանությունները շատացել են, քանի որ շատերին ուրիշների լուսանկարներից թվում է, թե իրենք են դժբախտ, մյուսները երջանիկ են»,- նշեց նա:

Շատերի ուշադրությունը շեղել է նաեւ Լիլիթի պատառոտված տաբատը: Մեկնաբանություններում մարդիկ իրենց զարմանքն են հայտնել, թե ինչպես է Ալեքսանդրը թույլ տվել կնոջն այդպես հագնվել: Այս մասին խոսելիս Լիլիթը կտրուկ արտահայտվեց.

«Այդ մեկնաբանությունները ինձ ստիպում են, որ ես խոսեմ համեստ դիմակի տակ թաքնված այն աղջիկների մասին, ովքեր փողոցում իբրեւ թե շատ զուսպ են հագնված, բայց իրենց մերկ լուսանկարներն ուղարկում են ամուսնուս: Նրանք երեւի չեն պատկերացնում, որ ամուսնուս հեռախոսն իմ ձեռքն էլ է հայտնվում, եւ չեն մտածում, որ ես էլ կարրող եմ իրենց նկարները տեղադրել համացանցում: Մարդիկ երեւի մոռանում են, թե ինչպես են ամռանը հայ աղջիկները հագնվում: Լուսանկարում ես հագնված էի հատուկ ֆոտոշարքի համար, բայց, եթե անգամ ես այդ հագուստով դուրս գամ, ուրեմն դա իմ գործն է, ուրիշ ոչ մեկինը: Գիտե՞ք, իմ տարբերությունը, որն է. Ես անկեղծ եմ, ինչ կամ, ցույց եմ տալիս, իսկ այսօր շատ հայաստանցի աղջիկներ թաքուն սրա-նրա սիրուհին են: Հավատացեք, այս երկու տարիների ընթացքում Հայաստանում ես շատ ավելին տեսա, քան որ ապրում էի Մոսկվայում: Ես ապշած եմ ուղղակի: Ես երբեք չեմ ասում, որ ես սուրբ եմ, իհարկե, ես էլ ունեմ բացասական գծեր, կարող եմ վատ բառեր օգտագործել, եթե ինձ հասցնեն դրան, բայց դրանք այսօր բոլոր աղջիկներն են օգտագործում: Մենք 18-րդ դարում չենք ապրում, թեեւ մեծ հաճույքով այդ դարում կապրեի: Ես երկերեսությունը տանել չեմ կարողանում, իսկ այդ երեւույթը այսօր մեծ տարածում ունի»:

Լիլիթը շեշտեց՝ վատ մեկնաբանություններից միայն ավելի է ոգեւորվում.
«Եթե ես վատն եմ, ուրեմն խնդրում եմ մի շփվեք ինձ հետ: Համարեք, թե գոյություն չունեմ, ես շատ վատն եմ ու անտեսեք ինձ: Եթե մարդիկ կարծում են, որ վատ մեկնաբանությունից ես պետք է կոտրվեմ, լաց լինեմ, նստեմ տանն ու այլեւս դուրս չգամ, չարաչար սխալվում են: Նրանք իրենց վատ մեկնաբանություններով ինձ ավելի լավն են դարձնում, բայց մի բան կասեմ, կյանքը մեկ անգամ է տրվում, այսօրն էլ երբեք չի կրկնվելու, Աստված գոյություն ունի, նա ամեն բան տեսնում ու հատուցում է»,- ավարտեց նա:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված