Հայերեն

9 բան, որ պետք է անեք երեկոյան, բայց անում եք առավոտյան

Life

Եթե անեք այս 9 բանը երեկոյան, հաջորդ օրվա առավոտը շատ ավելի լավը կդառնա։

 

 

 

 

 

1. Ուտել մի փոքր միս կամ կաթնաշոռ

Քնելուց մի քանի ժամ առաջ ուտելուց լիովին հրաժարվելը միայն խանգարելու է ձեզ լիարժեք քնել։ Ավելի լավ է ուտեք մի փոքր միս կամ կաթնաշոռ, քանի որ դրանք հարուստ են սպիտակուցներով և տրիպտոֆանով՝ ամինաթթու, որը նպաստում է քնի որակի բարելավմանը։

2. Զբոսնել

Քնելուց առաջ գնացեք կարճ զբոսանքի։ Այն կօգնի անցնել հեռացող օրվա հոգսերի ու անհանգստության վրայով։ Դուք կարող եք վայելել հանգիստը ու մտածել այն հարցերի շուրջ, որ անհանգստացնում են ձեզ։ Բացի այդ՝ երեկոյան զբոսանքներն օգտակար են առողջության համար ու օգնում են պայքարել անքնության դեմ։

3. Մտածել (ավելի լավ կլինի գրել) հաջորդ օրվա գործողությունների պլանը

Ծրագրերը ոչ թե առավոտյան, այլ նախորդ օրը երեկոյան կազմելը ձեզ կօգնի հանգիստ անցկացնել առավոտն ու անցնել ծրագրած գործերին՝ առանց ժամանակ և էներգիա ծախսելու։

4. Օդափոխել սենյակը

Մարդու օրգանիզմում կա սպիտակ ճարպ։ Հենց այն է մարմնի վրա գոյանում այն մասերում, որտեղ ամենից քիչ կուզեիք՝ գոյանար։ Բայց կա նաև ուրիշ ճարպ՝ շագանակագույն։ Այն մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը և համարվում էներգիայի աղբյուր։ Հետազոտություններն ապացուցել են, որ սառը ջերմաստիճանի դեպքում սպիտակ ճարպը կարող է վերածվել շագանակագույնի, որն էլ իր հերթին բարելավում է մետաբոլիզմը։ Այնպես որ, ավելի լավ է քնելուց առաջ բացել սենյակի պատուհանը։

5. Պատրաստել հաջորդ օրվա հագուստն ու ճաշը

Հագուստի ու աքսեսուարների երեկոյան ընտրությունը կխնայի առավոտյան ձեր ժամանակն ու նյարդերը։ Դուք ձեզ կփրկեք տանջալի, կիսաքնած կատարված ընտրությունից, կխուսափեք հանկարծակի հայտնվող տհաճ անակնկալներից, ինչպիսին կարող է լինել վերնաշապիկի վրայի հետքը, ու կունենաք 15 րոպե ավել ժամանակ՝ առավոտյան սուրճը վայելելու կամ թեթև մարմնամարզության համար։

Խորհուրդ է տրվում նաև պատրաստել հաջորդ օրվա ընթրիքը, որովհետև դժվար թե առավոտյան դատարկ սառնարանը ձեզ ուրախացնի։

6. Զբաղվել յոգայով և մեդիտացիայով

Հաճախ մենք մարզումները թողնում եք առավոտյան կամ բաց ենք թողնում դրանք՝ ժամանակ չունենալու պատճառով, բայց հենց երեկոյան մեդիտացիան և յոգայով զբաղվելն են հիանալի տարբերակ՝ մտքերն ու էմոցիաները կարգի բերելու, լարվածությունը հանելու ու հաջորդ օրը նոր փորձով ու գիտելիքներով հանդիպելու համար։

7. Տաք լոգանք ընդունել

Առավոտյան տաք լոգանքը լավագույն ընտրությունը չէ, որովհետև ավելի շատ օգուտ այն ձեզ կբերի երեկոյան։ Երբ ձեր մարմնի ջերմաստիճանը փոխվում է ջերմության ազդեցության տակ, դա առաջացնում է որքան հնարավոր է շուտ քնելու ուժեղ ցանկություն։ Այնպես որ, տաք լոգանքն անքնությունը հաղթահարելու հիանալի եղանակ է։

8. Կարդալ մի քանի գլուխ այն գրքից, որ կուզեիք հիշել

Գիտնականներն ապացուցել են, որ թուլանալու լավագույն եղանակը ընթերցանությունն է, որովհետև ինքդ քեզ հետ ուրիշ աշխարհում փակվելով խնդիրներից ավելի արդյունավետ ես ցրվում, քան մի բաժակ թեյ ըմպելով կամ երաժշտություն լսելով։ Ձեզ բավական է ընդամենը 6 րոպե անցկացնել գիրք կարդալով, որպեսզի կրճատեք անհանգստության մակարդակն ու թուլացնեք մկանները։

Ուղեղը ավելի լավ է հիշում այն, ինչ կարդում եք քնելուց առաջ, ու դա օգնում է ուսանողներին քննություններին պատրաստվելիս։ Ոչ մի սմարթֆոն կամ նոթբուք. օգտագործեք սովորական գրքեր, որպեսզի խնդիր չառաջանա մելատոնինի առաջացման հետ էկրանի լույսի պատճառով։

9. Սանրել մազերը

Քնելուց առաջ մազերը սանրելը լավ մաքրում է գլխի մաշկը մահացած բջիջներից, փոշուց ու թեփից, իսկ փափուկ խոզանակով թեթև մերսումն օգնում է թթվածնի ու սննդարար նյութերի փոխանակմանը մազերի արմատներում։

Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված