«Երգիչներ․ տեսել ե՞ք գամ ձեր համերգներին երգեմ, ինչու՞ եք գալիս իմ հետ խաղում»
ՀասարակությունMAMUL.am-ի զրուցակիցն այս անգամ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն է, ում հետ հանդիպեցինք իր գրիմանոցում: «Համարեք, որ ձեզ հրավիրել եմ իմ տուն, սա իմ տան մի անկյունն է, ես իմ կյանքի 30 տարիներին այստեղ ավելի շատ եմ եղել, քան իմ բնակարանի հյուրասենյակում: Սա եղել է իմ հոր` Բաբկեն Ներսիսյանի գրիմանոցը, իրենից հետո մեծագույն պատիվը շնորհվել է ինձ: Այստեղ նկարներ կան, որտեղ ես 9 տարեկան եմ և հենց այս գրիմանոցում: Այստեղ ամեն բան պատմություն ունի, ոչինչ հենց այնպես դրված չի: Այստեղ ես ավելի շատ եմ տառապել, ավելի շատ եմ ուրախացել ու երջանիկ եղել: Սա իմ կյանքի մի մասն է»,- այսպես մեկնաբանեց դերասանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում