Հայերեն

Մանե Գրիգորյանը վերադառնում է եթեր

Life

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը 7 տարվա դադարից հետո վերադարձել է հեռուստաեթեր։ Նա վարում է Հանրային հեռուստաընկերության նոր «Անկախ տարիքից» հաղորդաշարը, որի շրջանակում պլաստիկ վիրաբույժը, ատամնաբույժը, բժիշկ-էսթետիստն ու ոճաբանները աշխատելու են հերոսուհիների հետ և օգնելու են նրանց վերականգնել գեղեցկությունը, հմայքը, ինքնավստահությունը և նոր կյանք սկսելու ցանկությունը: Հեռուստաեթեր վերադառնալու մասին առաջին հարցազրույցը Մանեն վստահել է Tert.am Life–ին։

 

«Էկրանային դադարս տևեց 7 տարի, քանի որ մեծացնում էի երեխայիս։ Այս ընթացքում շատ նախագծերի առաջարկներ էի ստանում, բայց ներքին ձայնս ասում էր` սպասիր։ Երբ ստացա այս առաջարկը, հասկացա, ինչու չէի շտապում,– ասաց Մանեն ու հավելեց, որ այս նախագիծը շատ մասշտաբային է։ –Այն իր մեջ ներառում է և՛ կյանքի պատմություն՝ փոքրիկ ֆիլմ է, և՛ հոգեբանական շատ պահեր կան, և՛ էսթետիկ գեղեցկության ու պլաստիկ վիրահատությունների հետաքրքիր ոլորտներն են ներառված։ Ամեն ինչ այնքան հագեցած է, որ հնարավոր չէ մեկ նախադասությամբ ասել, թե ինչը գրավեց ինձ այս առաջարկում»։

 

 

Հաղորդավարուհին ոգևորությամբ նկատեց, որ պարզապես չի վարում նախագիծը, նաև հանդիսանում է դրա գծային պրոդյուսերը, որը հեռուստատեսությունում նոր փորձառություն է Մանեի համար. «Ես շատ ուրախ եմ, որ Առաջին ալիքի ղեկավարությունը ինձ ընձեռեց ոչ միայն հաղորդավարի, այլև գծային պրոդյուսերի աշխատանքը:

 
 
Այստեղ ես շատ բան եմ սովորում մեր գլխավոր պրոդյուսեր Լիլիթ Մարտիրոսյանից։ Առհասարակ, շատ պրոֆեսիոնալ թիմ է հավաքված, որտեղ բոլորս բոլորիցս սովորում ենք, միասին աշխատում և ուրախանում արդյունքներով»:

 

 

Մանեի համար հետաքրքիր է աշխատել կանանց հետ, որոնք իրենց կյանքի փոփոխությունները վստահում են հաղորդաշարին։ «Կանանց` իմ հերոսուհիների հետ աշխատելու առանձնահատկություններից կնշեի համբերությունը, մարդկանց հետ շփվելու, ամենացավոտ հարցերում եզրեր գտնելու առանձնահատկությունները, որոնք իմ մեջ նորովի եմ հայտնաբերել։ Ամենաբարդ խնդիրներով մարդիկ, ովքեր երեկ արդեն որոշել էին ամեն ինչ փոխել, վաղը մտածում են, որ դա ոչինչ էլ չի տա իրենց, իսկ մյուս օրը երջանիկ նամակներ են գրում քեզ... Էմոցիաների մի ծաղկեփունջ է, որը ես հաճույքով տանում եմ»,– ասաց հաղորդավարուհին։ 

 

 

Էկրանային դադարի ընթացքում Մանեն ինտենսիվ աշխատում էր հարազատ Երգի թատրոնում, բեմադրություններ անում։ Վերջերս նա լսարանի դատին հանձնեց մանկական «Չա՞ր, թե՞ Բարի» ինտերակտիվ մյուզիքլը։ Էկրանային աշխատանքը Մանեն կարոտել էր, չնայած փաստում է, որ այս նախագիծը տարբերվում է իր վարած մյուս հաղորդումներից։ «Բառի ուղիղ իմաստով, երբեմն, աշխատում ենք օրը 24 ժամ։ Այս պահին միաժամանակ նկարահանվում է 8 հերոսուհու թողարկում, իսկ դա նշանակում է, որ կան օրեր, երբ օրը սկսում ենք մի հերոսուհու նկարահանմամբ, ցերեկը ու երեկոյան մյուսին ենք նկարում, իսկ առավոտյան 5–ին գնում ենք հիվանդանոց՝ վիրահատարան, ուր կատարվում է մեկ այլ հերոսուհու վիրահատությունը»,– ասաց Մանեն, սակայն դա նրան չի խանգարում շարունակել աշխատել նաև Երգի թատրոնում, որտեղ ապրիլի 14–ին և 15-ին ունի նոր ներկայացումներ։

 

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված