«Երևանին կարող են հարվածել Նախիջևանից»․ Մանոյան
Քաղաքականություն
Պետք է զգոն լինենք այս հարաբերությունների զարգացումներում՝ հաշվի առնելով, որ դրանք կարող են վերածվել ռազմավարականի, իսկ մենք որպես փաստ տեսել ենք, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան կունենան ռազմավարական հարաբերություններ, դա թանկ կնստի մեզ վրա: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: