Հայերեն

«Ծնողներս դեմ էին, սակայն զբաղվեցի բռնցքամարտով». Լիլի Սարգսյանը՝ տոնական ֆոտոշարքում

Life

17-ամյա Լիլի Սարգսյանի կյանքը կտրուկ փոխվեց նախորդ տարվա աշնանը, երբ «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթում նա նվաճեց բաղձալի թագն ու դարձավ տիտղոսակիր գեղեցկուհի: Շնորհավորանքներին զուգահեռ՝ աղջիկը բախվեց նաեւ չարախոսությունների եւ քննադատությունների, որոնք հատկապես քննարկվում էին մամուլի կողմից: Սակայն ինքը՝ Լիլին, խոստովանում է՝ չի ընկճվում ոչ մի խոսակցությունից, ժպտում է ու անցնում առաջ :)

NEWS.am STYLE-ը Մայրության եւ Գեղեցկության օրվան նվիրված ֆոտոշարք է իրականացրել տիտղոսակիր գեղեցկուհու հետ: Լիլիի նոր լուսանկարներն ու ծավալուն հարցազրույցն առաջարկում ենք ձեր ուշադրությանը:

Լիլի, մի քանի ամիս առաջ դարձար «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր: Գեղեցկության թագը նվաճելուց հետո ինչ-որ փոփոխություններ զգացե՞լ ես քոկյանքում, շրջապատի կողմից…

Իհարկե, կստեմ, եթե ասեմ, թե ոչինչ չի փոխվել… Ինձ միշտ էլ սիրել են եւ ընդունել, բայց տիտղոսից հետո ուշադրությունն ավելի է մեծացել:

Քո հաղթանակն, իհարկե, ընդունվեց ոչ միայն շնորհավորանքներով, այլեւքննադատություններով: Հատկապես «Լավ երեկո» հաղորդման ժամանակ քոհարցազրույցից հետո այդ քննարկումներն ավելացան: Սպասո՞ւմ էիր հաղթանակիդնաեւ այս կողմին եւ, առհասարակ, ինչպե՞ս ես վերաբերվում քո անձի շուրջ ծավալվողբացասական քննարկումներին:

Քննադատություններին այդքան էլ վատ չեմ վերաբերվում: Մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը եւ դրա մեջ ես ոչ մի վատ եւ անընդունելի բան չեմ տեսնում:

Հաճախ հայտնի մարդկանց ընտանիքի անդամներն ավելի ծանր են տանում նրանցանձի շուրջ խոսակցությունները, քան հենց իրենք՝ հայտնիները: Ծնողներդ ինչպե՞ս եննայում այդ քննադատություններին եւ ի՞նչ խորհուրդներ են տալիս նմանիրավիճակներում:

Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ այո, այդպես է՝ ծնողներս ավելի ծանր են տանում այդ խոսակցությունները, եւ կարելի է ասել՝ ես եմ նրանց խորհուրդ տալիս, որ չընկճվեն: Բնական է՝ կլինեն թե լավ, թե վատ խոսակցություններ:

 

Լիլի, մինչ գեղեցկության մրցույթին մասնակցելը նորաձեւության ասպարեզումգործունեություն ծավալո՞ւմ էիր:

Այո, գործունեություն ծավալել եմ: Մասնակցել եմ տարբեր ցուցադրություների, լուսանկարվել տարբեր ապրանքանիշերի համար, օրինակ՝ «Մավի», Gafri Gold եւ այլն:

Ո՞ր տարիքից սկսած ես հասկացել, որ պետք է զբաղվես մոդելինգով:

Մոդելինգով սկսել եմ զբաղվել 16 տարեկանից, երբ առաջին անգամ ընդունվեցի մոդելային դպրոց եւ հասկացա, որ դա ինձ դուր է գալիս: Սիրում եմ լինել նկարահանման վայրում, ունենալ տարբեր կերպարներ, փնտրել հետաքրքիր զգացողություններ… Հասկացա, որ դա է իմ ճանապարհը:

Մի՞շտ ես արտաքինիդ հետ կապված հաճոյախոսությունների արժանացել:

Բնական է` բոլոր աղջիկներն էլ լսում են հաճոյախոսություններ, ինչն ավելի է ոգեշնչում հետագա քայլերի համար, եւ ես կարողացա օգտագործել այդ ամենն ի օգուտ ինձ:

Գեղեցկուհու տիտղոս կրելն ինչ-որ պարտավորություններ դնո՞ւմ է քո առջեւ: Օրինակ՝առանց շպարի կամ ոչ այնքան խնամված տեսքով կարողանո՞ւմ ես փողոց դուրս գալ:

Երբեւէ անխնամ տեսքով տանից դուրս չեմ եկել, իսկ շպարվելու մասին կարող եմ ասել՝ քիչ դիմահարդարումն ավելի գեղեցիկ է եւ կարճ ժամանակ է խլում :)

Փողոցում քայլելը հե՞շտ է, թե՞ ռեպլիկները քեզ եւս չեն շրջանցում:

Փողոցում զբոսնելիս լսում եմ բազմաթիվ խոսակցություներ՝ թե լավ, թե վատ, ի դեպ՝ թե աղջիկների, թե տղաների կողմից: Իհարկե, ուշադրություն չեմ դարձնում այդ ռեպլիկներին, ժամանակ առ ժամանակ ժպտում ու անցնում եմ:

Լիլի, ովքե՞ր են ըստ քեզ աշխարհին հայտնի ամենագեղեցիկ կանայք:

Ինձ համար ամենագեղեցիկը միշտ եղել է Մերլին Մոնրոն, կառանձնացնեմ նաեւ Վիվիեն Լիին, Օռնելա Մուտիին. իրենց կանացիության եւ վառ կերպարներով նրանք ինձ համար միշտ եղել են առաջին տեղում:

Ասում են՝ գեղեցկուհիների միջեւ ընկերություն չի լինում: Հետաքրքիր է՝ ի՞նչհարաբերությունների մեջ էիր մրցույթի մյուս մասնակիցների հետ մրցութային օրերին, եւ արդյոք հիմա շարունակո՞ւմ եք շփվել:

Իրականում մենք բոլորս էլ հասկանում էինք, որ սա մրցույթ է եւ այս ամենից հետո կյանքը շարունակվում է, այդ իսկ պատճառով հիմա էլ շփվում ենք եւ շատ լավ ընկերներ ենք:

Սովորաբար գեղեցկուհիները հաղթանակից հետո հասարակական գործունեություն ենծավալում՝ բարեգործություն, հանդիպումներ… Դու նման ծրագրեր իրականացնո՞ւմ ես:

Իհարկե, առիթ լինի, թե ոչ, այցելում եմ տարբեր վայրեր… Վերջերս այցելեցի Նորքի Տուն ինտերնատ, օրս նվիրեցի մեծահասակներին եւ շատ հաճելի ու գեղեցիկ պահեր ունեցա: Հանդիպում ունեցա նաեւ քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների հետ, վերջերս էլ «Օրրանի» կարիքավոր երեխաներին տրամադրեցինք անվճար մարզումներ: Նպատակը մեկն է՝ օգնել նրանց սպորտի բնագավառում, նրանք են մեր ապագան:

Ի դեպ, սպորտի մասին… Գիտեմ, որ երկար ժամանակ զբաղվել ես բռնցքամարտով: Ինչպե՞ս քո պես նուրբ աղջիկը որոշեց ընտրել այդ մարզաձեւը: Ծնողներդ ինչպե՞սնայեցին դրան:

Ինձ միշտ հետաքրքրել է սպորտը, յուրահատուկ մոտեցում ունեմ… Սկզբնական շրջանում ծնողներս դեմ էին, սակայն երեք տարի զբաղվեցի այդ սպորտաձեւով, ասեմ ավելին՝ առհասարակ սպորտի մեծ սիրահար եմ եւ համակրում եմ առողջ ապրելակերպը սիրող մարդկանց:

Դու առաջին հայ գեղեցկուհին էիր, որը հնարավորություն ստացավ մասնակցելու«Միսս աշխարհ» մրցույթին: Կպատմե՞ս՝ ինչպիսի օրեր ես անցկացրել մրցույթիժամանակ: Ի՞նչ դժվարություններ են եղել:

Այնտեղ ամեն մի օրը յուրահատուկ էր անցնում, ամեն օր տարբեր բաներ էինք բացահայտում թե չինական մշակույթի, թե մեկս մյուսի մասին: Կարոտով եմ հիշում այնտեղ անցկացրած ամեն մի վայրկյանը: Անհաղթահարելի դժվարություններ չեն եղել. եղել է միայն հեքիաթային մեկ ամիս, որը բառերով փոխանցել հնարավոր չէ, այդ ամենը պետք է զգալ:

Էլ ո՞ր հայտնի մրցույթին ես երազում մասնակցել:

Երազել… Մի փոքր կձեւափոխեի այդ բառը՝ նպատակ: Նպատակ ունեմ մասնակցել տարբեր մրցույթների, նաեւ՝ «Միսս Տիեզերք»-ին, սակայն դա կիրագործեմ մի քանի տարի անց:

Քանի որ այսօր Ապրիլի 7-ն է, ի՞նչ կմաղթես մայրերին եւ գեղեցկուհիներին :)

Մաղթում եմ անսահման սեր եւ կանացի երջանկություն: Միշտ եղեք գեղեցիկ, սիրված՝ թե որպես կին, թե որպես քույր եւ ամենակարեւորը՝ որպես մայր:

Հարցազրույցը՝ Սյունե Առաքելյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիմահարդար՝ Սոնա Մուրադյան

Հագուստը՝ Teress/Թերեզա Ղարաբաղցյան

Նկարահանումն իրականացվել է AM ֆոտոստուդիայում

Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ամենադիտված