Արտակարգ դրություն Վենեսուելայում․ բանտերում մորթում են իրար
ԱշխարհՎենեսուելայում մոլեգնում է սովահարությունը: Ինչպես գրում է The Independent-ը, երկրի բանտերից Տաչիրայում բանտարկյալները կերել են իրենց մի քանի խցակիցներին: Այս մասին հայտարարել է մարդակերության գործողության զոհերից մեկի ազգականը: Վերջինս նշել է, որ երբ սովի պատճառով բռնկված բողոքի ակցիայից մի քանի օր անց այցելել է իր ազգականին, թույլ չեն տվել տեսնել նրան, իսկ մեկն էլ բանտարկյալներից պատմել է, թե ինչպես են կերել մի քանի հոգու: «Նրանք նախ մորթել են մոտ քառասուն հոգու, ապա կախել, որ արնաքամ լինեն, որից հետո բաժանել են կտորների իրար մեջ եւ կերել»,- հայտարարել է պարբերականի հետ զրուցած անձը, ում ազգականին նույնպես կերել են: Մարդակերության դեպքը հաստատվել է նաեւ տեղի ոստիկանության կողմից: Fox News Latino-ի հարցմանն ի պատասխան ոստիկանական աղբյուրները տվել են դրական արձագանք, մինչդեռ երկրի բանտերի նախարարը չի հաստատել դեպքի իսկությունը: