Հայերեն


«Իրադարձությունները արագ են զարգանում». Անուշիկ Առաքելյանը՝ նոր հեռուստանովելի մասին

Life

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում այսօրվանից` ապրիլի 7–ից, կհեռարձակվի «Ավազե դղյակ» 25 մասանոց հեռուստասերիալը, որում խաղում են Լուիզա Ղամբարյանը, Տիգրան Գասպարյանը,  Արթուր Կարապետյանը, Անուշիկ Առաքելյանը,  Անելիա Գուբրյանը, Վահագն Մարտիրոսյանը և այլք:

 

Tert.am Life-ը դերասանուհի Անուշիկ Առաքելյանի հետ խոսել է նախագծում իր մասնակցության ու մարմնավորած կերպարի մասին:  Հեռուստանովելի պատմությունը զարգանում է Առուշանյանների ու Մարգարյանների ընտանիքների միջև վաղեմի թշնամանքի շուրջ: Անուշիկն այստեղ մարմնավորում է հակամարտող ընտանիքներից մեկի մոր`Անժելայի  կերպարը:

 

Դերասանուհին նշեց, որ իր համար հետաքրքիր էր մարմնավորել տարիքով իրենից ավելի մեծ կնոջ, որն ունի հասուն երեխաներ:  «Կերպարը հետաքրքիր էր այնքանով, որ այն կինը, ով ապրում է առանց խնդիրների, ունի սիրող ամուսին և երեխաներ, մի հոգեվիճակից շատ արագ պետք է անցներ մեկ այլ հոգեվիճակի:

 
 

Այդ ձևաչափում մենք սովոր ենք սերիալներում խաղալ գոնե ամենաքիչը 6 ամիս, իսկ այս դեպքում իրադարձությունները զարգանում են շատ արագ։ Չգիտես, որպես դերասանի, այդ անցումը քեզ համար հե՞շտ է, թե՞ դժվար, դա նույնն է, որ երկու ժամանոց ֆիլմում  կարողանաս ցույց տալ դերասանական այդ աճը: Հուսամ, ստացվել է»,-ասաց դերասանուհին:

 

 

 

Նա նշեց, որ նախագծում նկարահանվելու առաջարկը ստացել է պրոդյուսեր Ռուբեն Արամյանից:  Անուշիկի խոսքով` ամբողջ ստեղծագործական թիմը սրտացավ աշխատել է նախագծի շուրջ: «Իրականում, ես ունեցել եմ նաև անհաջող աշխատանքային թիմի հետ աշխատելու փորձ, բայց այս պարագայում, իսկապես, շատ առողջ միջավայր էր: Մենք ունեցել ենք շատ լավ ռեժիսոր, ով փորձում էր ամեն գնով ամեն ինչ անել կադրի էսթետիկան ապահովելու համար, օպերատորները փորձում էին անհավանական բաներ անել նկարահանման հրապարակում, որոնք, գուցե, տեխնիկապես հնարավոր չէին: Իհարկե, անկախ ամեն ինչից, եթե դերասանը պրոֆեսիոնալ է, անելու է ամեն ինչ,  որպեսզի լավագույնը ստանա, բայց երբ տեսնում ես` թիմն էլ է քեզ հետ աշխատում, է՛լ ավելի ոգևորված ես աշխատում:  Երբ թիմը լավ չի աշխատում, հավատացեք, հեռուստադիտողը կադրից այն կողմ նկատում է այդ ներքին անհաշտությունը»,-ասաց նա:

 

Նախագծում Անուշիկի խաղընկերները եղել են դերասաններ,  ում հետ նախկինում չի աշխատել, այդ առումով էլ դերասանուհու համար հետաքրքիր է եղել մասնակցությունը:  Նա նշեց, որ անհամբերությամբ սպասում է ամիսներ առաջ նկարահանված նախագիծը եթերում տեսնելուն:

 

 

«Սա ինձ համար այն բացառիկ սերիալներից է, որի արդյունքը, ինչպես գեղարվեստական ֆիլմի դեպքում, պիտի հետո տեսնեմ: Որպես կանոն, սերիալները նկարելու ընթացքում մենք կարողանում ենք  հետևել մեր խաղին և ընթացքում շտկումներ անել: Ինձ համար հետաքրքիր է տեսնել` արդյոք կարողացել եմ  40–ն անց կնոջ կերպար մարմնավորել: Հագուստով, դիմահարդարմամբ փորձել ենք դրան գալ, բայց խաղն էլ է շատ կարևոր»,-ասաց նա:

 

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված