Վեճն ավարտվեց դանակահարությամբ
ՀասարակությունՀոկտեմբերի 16-ի երեկոյան Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի բակում երկու անչափահաս տղաների վեճն ավարտվել է դանակահարությամբ:14-ամյա Տիգրան Ե.-ին ժամը 19-ի սահմաններում տեղափոխել են Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց:Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանից տեղեկացանք, որ այս պահին տղայի վիճակը գնահատվում է ծանր կայուն: Անչափահասի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք`ուղեկցվող արյունահոսությամբ: Կատարվել է թոքի բարդ վիրահատություն:
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:Մեր տեղեկություններով ոստիկանություն են դիմել տուժող տղայի ծնողները, ովքեր վստահեցնում են, որ իրենց որդուն երեկոյան տանից դուրս են կանչել եւ չանցած մեկ ժամ տղային դանակահարել են:
Նյութը` «Հրապարակ»-ից