Գիտական հետազոտությունները պարզել են՝ նիհար մարդիկ ավելի լավ են բուրում:
Մասնավորապես, պարզվել է, որ ավելորդ քաշով տառապող մարդկանց մոտ հաճախ է հանդիպում գալիտոզ տեսակի հիվանդությունը, որն ուղեկցվում է բերանի խոռոչի վատ հոտով:
Թել-Ավիվի գիտական խմբի կողմից անցկացված հետազոտությանը մասնակցել է 88 մարդ, որոնց թվում՝ նիհարներ ու ծանր քաշով մարդիկ: Արդյունքում պարզվել է, որ մեծ քաշը և ոչ թարմ շնչառությունն ուղղակի կապված են միմյանց հետ: Ենթադրաբար, դրա պատճառ կարող է հանդիսանալ գեր մարդկանց կողմից ավելի հաճախ օգտագործվող յուղոտ սննդամթերքը:
Մյուս կողմից, ճարպային կուտակումներ ունեցող մարդկանց մոտ առկա է քրտնարտադրություն և բակտերիաների կուտակում:
Մեկ այլ պատճառ է գեր մարդկանց օրգանիզմում այնպիսի գազերի կուտակումը, ինչպիսիք են մեթանն ու ջրածինը, ինչը ևս պայմանավորված է ճարպերի քանակի աճով