Հայերեն

Տեսեք ,թե ինչ յուրահատուկ անակնկալ է մատուցել Արամ Mp3-ի կինը նրա 34-ամյակին (Լուսանկարներ)

Life

Ապրիլի 5-ին Արամ MP3-ն նշել է ծննդյան 34 ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Արամը պատմեց ստացած առաջին շնորհավորանքի, կնոջ անակնկալի ու ծննդյան հավաքույթի մասին:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Արամը խոստովանեց, որ ծննդյան օրը միշտ եղել է իր սիրելի տոների շարքում, տարիքի հետ այդ սերը չի պակասում: «Միշտ սիրել եմ իմ ծննդյան օրը, որովհետև այն բեկումնային օր է. այդ օրվանից սկսած հիմնականում միշտ տաքանում է ու, գրեթե, անձրևներ չեն լինում, չգիտեմ, ինչու է այդպես: Այդ օրվանից գարունը, կարծես, կիսվում է և ավելի շատ ամառային եղանակ է սկսվում»,- ասաց Արամը:

Առավոտյան առաջին շնորհավորանքը երգիչը ստացել է որդու՝ Առնոյի կողմից, ով երգել է սիրելի հայրիկի համար: Արամի համար յուրատեսակ անակնկալ է պատրաստել կինը՝ Աննան: «Կինս անակնկալ վիդեոհոլովակ էր պատրաստել ինձ համար, որում ծննդյանս օրը շնորհավորում էին բոլոր այն ընկերներս, ովքեր դրսում են գտնվում»,-պատմեց Արամը:

 

Այս տարի Արամը ծննդյան օրն անցկացրել է քաղաքից դուրս` իր հարազատների ու մտերիմ ընկերների միջավայրում, որոնց թվում են եղել դիզայներ, ոճաբան Դիանա Շատվերյանը, «Վիտամին» ակումբի տղաները, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը և այլք: «Քաղաքից դուրս, կրակի շուրջ հավաքվել էինք ու ուտել, խմել, ծիծաղել, երգել… Մի խոսքով` ռոմանտիկ երեկո էր ։)»,– պատմեց նա:

Արամի խոսքով` տարիների հետ շատ հարցերի շուրջ ավելի խորն է սկսում մտածել: «Հենց ծննդյանդ օրը չէ, որ հասկանում ես` մեծացար, բայց, բնականաբար, կան թվեր, որոնք ստիպում են քեզ ավելի խորը մտածել: Ինձ թվում է` դա, երևի, 40-ն է լինելու, որովհետև նման բան տեղի ունեցավ, երբ դարձա 30 տարեկան։ Հասկանում ես, որ կան որոշակի բաներ, որոնք արդեն չես կարող թույլ տալ քեզ, որովհետև տարիքդ 2-ով չի սկսվում:) Բնականաբար, դրանք կարծրատիպեր են, կան մարդիկ, ովքեր 60-ն անց են, բայց, միևնույն է, իրենց պահում են այնքան երիտասարդ, որ, ինքդ լինելով երիտասարդ, նույնիսկ նախանձում ես»,-ասաց նա:

 

Երգիչն անկեղծանում է, որ 34 տարեկանում հասցրել է բազմաթիվ հաջողություններ ու ձեռքբերումներ ունենալ: Այս տարվա ամենակարևոր ձեռքբերումն Արամի համար երկրորդ որդու՝ Դավթի ծնունդն է: «Այս տարի մեր ընտանիքում ավելացավ ևս մեկ հիանալի անձնավորություն։), այնպես որ, կարծում եմ, 33 տարեկանս էլ զուր չի անցել–գնացել։ Տեսնենք` բացի ստեղծագործական կյանքից, ինչ կբերի իր հետ 34-ը»,-ասաց Արամը և ավելացրեց, որ նոր մտքեր, ծրագրեր ունի ինչպես ստեղծագործական, այնպես էլ ընտանեկան կյանքի հետ կապված, բայց դրանց մասին բարձրաձայնել դեռ չի ցանկանում:

Արամի երաժշտական գործունեության գնահատականը տրվեց «Ծիծեռնակ» ազգային-երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, երբ Արամ MP3-ի ու 3.33-ի «Սկսում ենք» զուգերգը ճանաչվեց «Տարվա լավագույն դուետ»: Երգիչը սա իր ստեղծագործական աշխատանքի հաճելի ու պարտավորեցնող գնահատական որակեց: «Ցանկացած մրցանակ ստիպում է ավելի շատ աշխատել և նշանակում է՝ այն, ինչ դու անում ես, գնահատվում է թե՛ հանրության, թե՛ ժյուրիի կողմից: Բնականաբար, պարտավորեցնող է, որպեսզի որակդ չգցես ու ավելի լավն անես»,-եզրափակեց Արամը:

 

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում
Ամենադիտված