Կարեն Կարապետյանի կհարվածի Սամվել Ալեքսանյանին. նախագահը համաձայն է
ՏնտեսությունPolitik.am-ը գրում է․
Վարչապետ Կարեն Կարապետյանը, իր նշանակումից հետո ծանոթանալով Հայաստանի տնտեսության աղետալի վիճակին, որոշում է կայացրել կտրուկ քայլերի միջոցով փոխել իրավիճակը:
Կարեն Կարապետյանը հստակ հրահանգ է տվել, որ այլևս չպետք է լինեն արտոնյալները, իսկ շաքարավազի և բենզինի մոնոպոլիան պետք է քանդվի: Վարչապետի որոշման մասին արդեն իսկ տեղյակ են մոնոպոլիստները՝ մասնավորապես Սամվել Ալեքսանյանը:
Ալեքսանյանը` որոշման մասին լսելիս, շտապել է նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր: Սամվել Ալեքսանյանին տեղյակ են պահել, որ նախագահը նորանշանակ վարչապետին լիարժեք ազատություն է տվել, և եթե նա պայմանավորվելու բան ունի, ապա պետք է հանդիպի Կարեն Կարապետյանին: