Հայերեն


«Էմոցիաների ծաղկեփունջ է». Մանե Գրիգորյանը 7 տարվա դադարից հետո վերադառնում է եթեր

Life

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը 7 տարվա դադարից հետո վերադարձել է հեռուստաեթեր։ Նա վարում է Հանրային հեռուստաընկերության նոր «Անկախ տարիքից» հաղորդաշարը, որի շրջանակում պլաստիկ վիրաբույժը, ատամնաբույժը, բժիշկ-էսթետիստն ու ոճաբանները աշխատելու են հերոսուհիների հետ և օգնելու են նրանց վերականգնել գեղեցկությունը, հմայքը, ինքնավստահությունը և նոր կյանք սկսելու ցանկությունը: Հեռուստաեթեր վերադառնալու մասին առաջին հարցազրույցը Մանեն վստահել է Tert.am Life–ին։

Ավելի մանրամասն ՝ այստեղ

«Էկրանային դադարս տևեց 7 տարի, քանի որ մեծացնում էի երեխայիս։ Այս ընթացքում շատ նախագծերի առաջարկներ էի ստանում, բայց ներքին ձայնս ասում էր` սպասիր։ Երբ ստացա այս առաջարկը, հասկացա, ինչու չէի շտապում,– ասաց Մանեն ու հավելեց, որ այս նախագիծը շատ մասշտաբային է։ –Այն իր մեջ ներառում է և՛ կյանքի պատմություն՝ փոքրիկ ֆիլմ է, և՛ հոգեբանական շատ պահեր կան, և՛ էսթետիկ գեղեցկության ու պլաստիկ վիրահատությունների հետաքրքիր ոլորտներն են ներառված։ Ամեն ինչ այնքան հագեցած է, որ հնարավոր չէ մեկ նախադասությամբ ասել, թե ինչը գրավեց ինձ այս առաջարկում»։

 

Հաղորդավարուհին ոգևորությամբ նկատեց, որ պարզապես չի վարում նախագիծը, նաև հանդիսանում է դրա գծային պրոդյուսերը, որը հեռուստատեսությունում նոր փորձառություն է Մանեի համար. «Ես շատ ուրախ եմ, որ Առաջին ալիքի ղեկավարությունը ինձ ընձեռեց ոչ միայն հաղորդավարի, այլև գծային պրոդյուսերի աշխատանքը:

Այստեղ ես շատ բան եմ սովորում մեր գլխավոր պրոդյուսեր Լիլիթ Մարտիրոսյանից։ Առհասարակ, շատ պրոֆեսիոնալ թիմ է հավաքված, որտեղ բոլորս բոլորիցս սովորում ենք, միասին աշխատում և ուրախանում արդյունքներով»:

Մանեի համար հետաքրքիր է աշխատել կանանց հետ, որոնք իրենց կյանքի փոփոխությունները վստահում են հաղորդաշարին։ «Կանանց` իմ հերոսուհիների հետ աշխատելու առանձնահատկություններից կնշեի համբերությունը, մարդկանց հետ շփվելու, ամենացավոտ հարցերում եզրեր գտնելու առանձնահատկությունները, որոնք իմ մեջ նորովի եմ հայտնաբերել։ Ամենաբարդ խնդիրներով մարդիկ, ովքեր երեկ արդեն որոշել էին ամեն ինչ փոխել, վաղը մտածում են, որ դա ոչինչ էլ չի տա իրենց, իսկ մյուս օրը երջանիկ նամակներ են գրում քեզ… Էմոցիաների մի ծաղկեփունջ է, որը ես հաճույքով տանում եմ»,– ասաց հաղորդավարուհին։

 

Էկրանային դադարի ընթացքում Մանեն ինտենսիվ աշխատում էր հարազատ Երգի թատրոնում, բեմադրություններ անում։ Վերջերս նա լսարանի դատին հանձնեց մանկական «Չա՞ր, թե՞ Բարի» ինտերակտիվ մյուզիքլը։ Էկրանային աշխատանքը Մանեն կարոտել էր, չնայած փաստում է, որ այս նախագիծը տարբերվում է իր վարած մյուս հաղորդումներից։ «Բառի ուղիղ իմաստով, երբեմն, աշխատում ենք օրը 24 ժամ։ Այս պահին միաժամանակ նկարահանվում է 8 հերոսուհու թողարկում, իսկ դա նշանակում է, որ կան օրեր, երբ օրը սկսում ենք մի հերոսուհու նկարահանմամբ, ցերեկը ու երեկոյան մյուսին ենք նկարում, իսկ առավոտյան 5–ին գնում ենք հիվանդանոց՝ վիրահատարան, ուր կատարվում է մեկ այլ հերոսուհու վիրահատությունը»,– ասաց Մանեն, սակայն դա նրան չի խանգարում շարունակել աշխատել նաև Երգի թատրոնում, որտեղ ապրիլի 14–ին և 15-ին ունի նոր ներկայացումներ։

 

Ես էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան Եկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինԵրկրաշարժ Հայաստանում Ծափերով վերջին հրաժեշտը տվեցին հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանին Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Թոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Անտեսված գիտություն, ձախողված պետություն․ ինչպե՞ս կառավարել գիտությունըUcom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ Փաշինյանը Բաքվից նավթ ու բենզին է ուզում գնել ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիՉինաստանը բացել է էներգիայի պահեստավորման հսկայական կենտրոն Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան Խոստացված աշխատատեղերի փոխարեն՝ աճող աղքատություն ու թանկացումԵկեղեցու շուրջ թեման խայծ է, որպեսզի հանրությունը մոռանա սոցիալական հարցերը. Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնյան հուշագրի վտանգները․ ուր է գնում Հայաստանը իշխանությունների քաղաքական քայլերի հետևանքով Եկեղեցու անկախության դեմ նոր հարված․ իշխանությունը փորձում է ձևավորել վերահսկվող հոգևոր իշխանություն Գ. Ծառուկյանի հազարից ավելի թիմակից Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՇնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանՄոհամեդ Սալահը հայտարարություն է արել Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՏավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոցՆախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժածՄի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիՀավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին «Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոնԴեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Սառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ. ինչպե՞ս ստանալ այսպիսի արդյունք ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին. Իլոն Մասկ Կճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր
Ամենադիտված