Մահացել է Լեյլա Աբաշիձեն
ԱշխարհԿյանքի 89-րդ տարում Թբիլիսիում վախճանվել Է խորհրդային ու վրաց դերասանուհի եւ կինոռեժիսոր Լեյլա Աբաշիձեն: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Վրաստանի Մշակույթի պալատը:
«Լեյլա Աբաշիձեն մահացել Է ծանր հիվանդության հետեւանքով, նա վերջին ժամանակներս գտնվում Էր հիվանդանոցում»,- ասված Է հաղորդագրության մեջ: Հայտնի դերասանուհին 1951 թվականին ավարտել Է Թբիլիսիի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նա նկարահանվել Է կատակերգական եւ դրամատիկական դերերում եւ իրեն փորձել ռեժիսորի ամպլուայում՝ սեփական սցենարով բեմադրելով «Թբիլիսի – Փարիզ եւ վերադարձ» կատակերգությունը: Կինոդերասանուհին իր կարիերայի ընթացքում նկարահանվել է խորհրդային ու վրացական 30 ֆիլմերում