Մահացել է Անժելիկա Վոլչկովան
ԱշխարհՄոսկվայում 47 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Անժելիկա Վոլչկովան: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
«Անժելիկա Վոլոչկովան մահացել է ծանր հիվանդության հետևանքով: Զատիկի գիշերը կյանքից հեռացել է Անժելիկա Վոլչկովան՝ «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի առաջատար դերասանուհին: Նա շատ երիտասարդ ու շատ տաղանդավոր էր: Անհավանական գեղեցիկ ու նույնքան խելացի: Նա բարի էր, սիրով ու լույսով լի», - նշվում է թատրոնի կայքում:
Վոլչկովան կհուղարկավորվի իր հայրենիքում՝ Պենզա քաղաքում, իսկ ապրիլի 10-ին «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում կկայանա դերասանուհու հրաժեշտի արարողությունը: