Ֆուտբոլիստը թքել է «Մանչեսթեր Սիթիի» տարբերանշանի վրա․ Տեսանյութ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան Պրեմյեր լիգայի 33-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսից հետո հանդերձարան ուղեւորվելիս թքել է «Մանչեսթեր Սիթիի» տարբերանշանի վրա։ Այդ միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում եւ դարձել քննարկման առիթ։
«Մանչեսթեր Յունայթեդը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ եւ նշել, որ Էրերան միտումնավոր չի արել դա։ Սակայն «Մանչեսթեր Սիթիում» այլ կարծիքի են եւ ցանկանում են, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) հետաքննություն անցկացնի միջադեպի առթիվ, գրում է The Guardian-ը։
Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբիում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 2 գոլի առավելություն ուներ առաջին խաղակեսից հետո, սակայն պարտվեց 2:3 հաշվով: Հաղթանակի դեպքում «Մանչեսթեր Սիթին» ժամանակից շուտ կապահովեր Անգլիայի չեմպիոնությունը:
Herrera escupiendo el escudo del City