Գիտնականները պարզել են՝ ինչն է հարաբերությունները երջանիկ դարձնում
LifeԱրիզոնայի համալսարանի հոգեբանների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սեփական ֆինանսական վարքը շատ կարեւոր է մարդկանց կյանքի բավարարման համար, երկրորդ տեղում նրանց ռոմանտիկ զուգընկերների ֆինանսական վարքն է, հաղորդում է moya-planeta.ru-ն:
Հենց այս փաստն էլ ամենից շատ զարմացրել է հետազոտողներին. պարզվում է զուգընկերոջ ֆինանսական պահվածքը մեծ դեր է խաղում ամուսնությունից առաջ, հաղորդում է PsychCentral-ը:
Այլ կերպ ասած, երջանիկ հարաբերությունները կառուցվում են ոչ թե գումարի չափի վրա, այլ այն հանգամանքի, թե ինչպես են զուգընկերները տնօրինում դրանք: Եվ, որ ամենակարեւորն այն է, որ դա կարելի է հասկանալ նույնիսկ հարաբերություններն օրինականացնելուց առաջ: