«Ո՞վ ես դու, որ բարոյախրատական քարոզներ կարդաս»․ օգտատերերը վրդովվել են Էմբեր Դեյվիսի՝ սեքսից հեռու մնալու հորդորներից
LifeԲրիտանական BBC ռադիոկայանի էջի հետևորդներին զայրացրել են ռեաալիթի շոուի աստղ Էմբեր Դևիսի «սեքսի կանոնները»։ Նրանք դա ճիշտ չեն համարում։
«Սեքսի կանոններին» նվիրված տեսագրությունն աստղը հրապարակել է BBC Radiw 5 live-ի Twitter-ի օգտահաշվում։ Աղջիկը կոչ է արել ինտիմին ավելի մեծ նշանակություն չտալ, քան այն ունի իրականում և խուսափել մեկ գիշերվա համար կապերից, հատկապես՝ ոչ սթափ վիճակում։ Տեսագրությունը վիրուսային է դարձել և ավելի քան 2 մլն դիտում է հավաքել։
Նման բարոյախոսությունը զյարացրել է օգտատերերին։ Նրանք Դևիսին հիշեցրել են, որ «Սիրո կղզու» նկարահանումների ժամանակ նա կարող էր միանգամից 3 տղամարդու հետ սեքսով զբաղվել։ «Ո՞վ է նա, որպեսզի իրեն իրավունք վերապահի մեզ վարքագծի վերաբերյալ խորհուրդներ տալ»,-վրդովվել են նրանք։
Հետևորդները նաև համաձայն չեն Դևիսի այն խորհրդի հետ, որ կինն անպայման սիրահարված պետք է լինի նրան, ում հետ թեկուզ մեկ անգամ սիրով է զբաղվում։