Մանկական պոռնո պահելու համար քահանա է ձերբակալվել
ԱշխարհՎատիկանի ոստիկանությունը մանկական պոռնոգրական նյութեր պահելու մեղադրանքով ձերբակալել է քահանա Կարլո Ալբերտո Կապելային, որը նախկինում աշխատում էր ԱՄՆ-ում Սուրբ գահի դեսպանատանը։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։
Վատիկանը տղամարդուն ամերիկյան դիվանագիտական առաքելությունից հետ է կանչել 2017-ի աշնանը՝ հնարավոր խախտման մասին Վաշինգտոնից տեղեկություն ստանալուց հետո։ ԱՄՆ կառավարությունը խնդրել է քահանային զրկել դիվանագիտական իմունիտետից, որպեսզի երկրի տարածքում նրան պատժելու հնարավորություն լինի։ Սուրբ գահը հայտարարել է, որ ինքը կհետաքննի միջադեպը։
Նշվում է, որ Կապելային հետ կանչելուց հետո Կանադայում տվել են նրա ձերբակալման օրդերը։ Երկրի իշխանությունները տղամարդուն կասկածում են արգելված կոնտենտ պահելու և համացանցի միջոցով այն տարածելու մեջ։