Սարգսյանի պատասխանը. նախագահական եռանկյունու ճեղքումը
ՔաղաքականությունԼրագիր | Հայաստանի հանրապետությունը չնայած Սպիտակի երկրաշարժի հետեւանքին, չնայած պատերազմի ծանրությանը, տնտեսության փլուզմանը, անկախության անցնող տարիներին արձանագրել է ձեռքբերումներ եւ անցել կարեւոր ճանապարհ: Երդմնակալության արարողության իր ելույթում այդ գնահատականը հնչեցրել է նախագահ Արմեն Սարգսյանը, արձանագրելով այդ գործում Հայաստանի երեք նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ջանքն ու ներդրումը:
Արմեն Սարգսյանի գնահատականին եւ արձանագրմանը անհամաձայն կլինեն Հայաստանի թերեւս շատ քաղաքացիներ, այդ թվում նրանք, որոնք արտագաղթել են անկախության անցնող քառորդ դարի ընթացքում, տարբեր փուլերում, իհարկե նաեւ տարբեր պատճառներով:
Արմեն Սարգսյանը փաստորեն գնահատում է Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը, այն դեպքում, երբ առաջին եւ երկրորդ նախագահները տարբեր պատճառներ բերելով բացակայում էին Սարգսյանի երդմնակալության արարողությունից:
Իհարկե, կասկածից վեր է, որ այդ բացակայության պատճառը այլ Սարգսյան է՝ Սերժ Սարգսյանը, որի հետ ունեցած խնդիրների եւ հարաբերությունների դրսեւորումն է թերեւս չորրորդ նախագահի երդմնակալությունից առաջին երկու նախագահների բացակայությունը:
մանրամասն՝ կայքում