Կտրուկ շրջադարձ․ ՀՀԿ վերջնագիրը Սերժ Սարգսյանին
ՔաղաքականությունԼրագիր | Ոստիկանությունը կլինի, թե ով, բայց պետք է ապահովվի պատգամավորի քվեարկության սահմանադրական իրավունքի իրացումը, Lragir-ին տված հարցազրույցում ասում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, կապված Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնության մտադրության հետ: Իսկ Փաշինյանի մտադրությունն այն է, որ մի քանի տասնյակ հազար մարդ հավաքվի, շրջափակի ԱԺ շենքը եւ թույլ չտա պատգամավորներին քվեարկել: Եթե երկու անգամ քվեարկության փորձը տապալվի, ապա պետք է լինի խորհրդարանի արտահերթ ընտրություն:
Կհավաքի՞ Նիկոլ Փաշինյանն այդքան մարդ՝ ԱԺ-ն շրջափակելու համար, թե՞ նրա քայլի բուն իմաստը Սերժ Սարգսյանի վարչապետության պատասխանատվությունը հանրության «չգալու» վրա դնելն է, այլ հարց է:
Բայց կա մեկ այլ ուշագրավ հանգամանք: Տեսականում դիտարկելով, որ մարդիկ հավաքվել ու կարողանում են խոչընդոտել ու իրավապահներն անզոր են հանել խոչընդոտը՝ մի քանի տասնյակ հազար մարդն ի վերջո լուրջ թիվ է, առաջանում է հարց՝ իսկ կարո՞ղ է արդյոք ՀՀԿ-ն փոխել թեկնածուին, ու արդյունքը լինի ոչ թե արտահերթ ընտրությունը, այլ ուրիշ թեկնածուն: Ավելի շուտ, դա կարող է անել ոչ թե ՀՀԿ-ն, այլ Սերժ Սարգսյանը:
մանրամասն՝ կայքում