Նոր մանրամասներ վթարված ուսանողական երթուղայինի մասին
ՀասարակությունArmtimes.com-ը գրում է.
Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կիլոմետրին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած ուսանողներից 2-ի վիճակը ծանր է, 4-ինը՝ միջին ծանրության: Վերջին 4-ը գտնվում են Հրազդանի հիվանդանոցում:
Վարսերի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ գյուղապետ Զավեն Հարությունյանի հետ այցելել են Հրազդանի հիվանդանոցում գտնվող ուսանողներին:
«Վնասվածքներ ունեն, բայց նրանց վիճակը լավ է: Ավելի ծանր է Երեւան տեղափոխված երկու ուսանողների վիճակը, որոնցից մեկը մահացած Հռիփսիմե Գասպարյանի եղբայրն է»,- ասաց Ավետիսյանը:
Մեզ հետ զրույցում Վարսերի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ավետիսյանը տեղեկացրեց, որ Mercedes Benz Sprinter-ը 50-ամյա Գագիկ Ստեփանյանին տրամադրել էր Վարսերի գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանը՝ բարեգործական հիմունքներով ուսանողներին Երեւան տանելու համար:
«Գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանը որոշել էր բարեգործություն կատարել, առանց վճարի ուսանողներին տեղափոխում էր Երեւան: Երեկ առաջին անգամ բարեհաջող գնացին-եկան ուսանողները, իսկ այսօր վթարի ենթարկվեցին: Վարորդը Հուսիկ Սեդրակյանի կողմից դրված անձն էր, համայնքի բնակիչ, ով ամբողջ կյանքը բեռնատար ավտոմեքենա է վարել»,- հավելեց Ավետիսյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում