Գիտնականները բացատրել են՝ ինչպես է պետք քնել
LifeԱլբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի գիտնականները բացահայտել են, որ մարդու գիշերային հանգստի ճիշտ կազմակերպումը և ցիկլային ռիթմերի խիստ պահպանումը թույլ են տալիս զգալիորեն լավացնել մարդու արդյունավետությունը և առույգ և առողջ ինքնազգացողություն ունենալ: Այս մասին հայտնում է life.ru-ն:

Սակայն քնելու դիրքը նույնպես կարևոր է: Գլխի և վզի ճիշտ դիրքը ապահովելու համար կպահանջվեն հատուկ բարձեր: Քնի ազգային ֆոնդի գիտնականները՝ մարմնի նյարդերն առավել լիարժեք և արագ հանգստացնելու համար խորհուրդ են տալիս մեջքի վրա քնելու դեպքում ոտքերի տակ բարձ դնել:

Հանգստի համար ամենից վատ դիրքը համարել են փորի վրա քնելը: Այդ դեպքում օրգանիզմը և մարդու ներքին օրգանները ծանրաբեռնվում են և հնարավոր է, որ արթնանալիս ոտքերը կամ ձեռքերը թմրած լինեն: