Հայերեն

Ինտիմ տեսարաններում նկարահանված հայ «հայտնիները»

Life

 

  
 


   

Եթե նախկինում հայ ռեժիսորները ֆիլմերում բացառում էին համբույրի
տեսարաններն, ապա հիմա կարծես դրա խնդիրը քիչ-քիչ վերանում է: Կա՛մ
դերասանուհիներն են համարձակ դարձել, կա՛մ էլ մտածում են՝ համբուրվելով գուցե
նոր առաջարկներ կստանան:

 
Բաց տեսարաններում նկարահանված հայ հայտնիները


Չգիտես ինչու Հայաստանում համբույրի տեսարաններն ավելի են քննարկվում, քան
դերասանական խաղը: Շատ դերասաններ էլ խուսափում են այդ տեսարաններից, քանի
որ մտածում են՝ ինչ կասեն նրանց ծնողները, հարևանները և վերջապես թաղի
տղաները:

Նազենի Հովհաննիսյան և Խորեն Լևոնյան

Համբույրի տեսարանները, կարելի է ասել, սկսվեցին Նազենի Հովհաննիսյանից, երբ հայ
հանդիսատեսը նրան տեսավ Հրաչ Քեշիշյանի «Սպանված աղավնի» գեղարվեստական
ֆիլմում Խորեն Լևոնյանի հետ համբուրվելիս: Ֆիլմում նա ոչ միայն համբուրվում
էր, այլև կային անկողնային գեղեցիկ տեսարաններ: Հետաքրքիր է, որ եթե
կա ֆիլմ նրա մանակցությամբ, ապա հաստատ կարելի է սպասել նաև համբույրի
տեսարանի: Նազենին գուցե այդ քայլով ճանապարհ ցույց տվեց մյուս
դերասանուհիներին, ովքեր մինչև այս խուսափում էին:

Խորեն Լևոնյանն էլ համբուրվելու հարցում խնդիր չունի: «Ոչինչ չի մնա»,
«Սպանված Աղավնի» ֆիլմերում համբուրվեց Նազենի Հովհաննիսյանի հետ.
անկողնային տեսարաններ ևս եղան: «Խաղից դուրս» հեռուստաֆիլմում
համբուրվեց Գայանե Ասլամազյանի հետ, իսկ «Իմ սրտի տնակ» ռուսական
ֆիլմում՝ Եկատերինա Ստրիժենովայի: 
 
Տաթև Հովակիմյան և Տիգրան Մակարյան

Տաթև Հովակիմյանին հեռուստադիտողը ճանաչեց «Անավարտ թռիչք»
գեղարվեստական ֆիլմից, դերասանուհին հիշվեց ոչ միայն իր դերով, այլև հայերի
աչքերի համար, քիչ թե շատ բաց տեսարաններով: Շատերը կարծեցին, որ Տաթևին
դերն առաջարկել են միայն նրա համար, որ համաձայնել է խաղալ այդ տեսարանում:
Տաթևն էլ նշել էր. «Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեին նկարահանման միայն այն
բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում: Այդ դեպքում միանշանակ
կհրաժարվեմ»:

Հիշում եմ, երբ կինոթատրոնում նայում էի այս ֆիլմը, կողքիս նստած աղջիկը
ընկերուհու հետ քննարկում էր, թե ինչ հաստ և սիրուն են Տիգրան Մակարյանի
շուրթերը, և թե ինչ լավ է նա համբուրվում: Իսկ Տիգրանն ասել էր.« Անգամ մեկ վայրկյան
չեմ մտածել, որ այդ համբույրը հետո խոսակցությունների տեղիք կտա. դա ինձ համար
շատ սովորական է»:
 
Անի Երանյան և Մովսես Երեմյան

«Խաղ իմ կանոններով». այս ֆիլմի մասին խոսվեց միայն այն
պատճառով, որ գլխավոր դերակատարներն էին Անի Երանյանը և Մովսես
Երեմյանը, ովքեր ժամանակին հանդիպում էին, և նրանց սիրավեպի մասին գիտեին
բոլորը: Ֆիլմից հետո շատերը սկսեցին խոսել, որ նրանք կրկին միացել են, բայց երկուսն
էլ հերքեցին այդ լուրը:
 
Հովհաննես Ազոյան և Ռոզի Ավետիսովա

Հովհաննես Ազոյանը և Ռոզի Ավետիսովան միասին հանդես եկան
«Փեսացուն կրկեսից» գեղարվեստական ֆիլմում, և հադիսատեսը նրանց ևս տեսավ
համբուրվելիս:
 
Արփինե Գաբրիելյան և Սոս Ջանիբեկյան

Արփինե Գաբրիելյանը իր առաջին քայլերն է անում գեղարվեստական ֆիլմում, իսկ
 «Սկոտչ և Վիսկի» ֆիլմիում դերասանուհին ոչ միայն համբուրվում Սոս Ջանիբեկյանի
հետ, այլև քիչ թե շատ երևում է նրա ներքնազգեստը: Սա նրա մասնակցությամբ
առաջին ֆիլմն էր, որտեղ նա համբուրվում էր: Արփինեն այս ամենը մենկաբանեց
այսպես. «Եթե անկեղծ ասեմ, մենք ի սկզբանե ռեժիսորի հետ որոշեցինք, որ չենք
քննարկելու և խոսելու այդ թեմայով: Ոչ մեկը չհասկացավ՝ դա բեմադրված, թե իրական
համբույր էր, իսկ դա խոսում է պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, շատ ճիշտ
ստացված տեսարան է: Ինչ վերաբերում է դերասանուհու համար համարձակ դերերին,
ապա, կարծում եմ, ճիշտ չէ փախչել նման դերերից, եթե այդ ամենը ճիշտ է 
մատուցվում և արդարացված է: Այնսինքն՝ ես չեմ ընդունում կոմերցիայի համար
ուղղակի նման տեսարաններ նկարահանելը, բայց երբ դա արդարացված է և ֆիլմին
համահունչ է, ապա հրաժարվել նման դերերից՝ սխալ է»:
 
Սոս Ջանիբեկյան և Թամարա Պետրոսյան

Սոս Ջանիբեյանն էլ այն դերասաններից է, ում ֆիլմերում հաճախ կարելի է
տեսնել համբույրի տեսարաններում: «Ուրիշի փոխարեն» ֆիլմում, երբ գլխավոր
հերոսուհուն՝ Թամարա Պետրոսյանին ազատեց կապանքներից, կարծես չդիմացավ ու
համբուրեց նրան:
Սոսը վերջերս ներկայանում էր «Բախտաբեր» հեռուստասերիալում, որտեղ
խաղում էր Էթերի Ոսկանյանի հետ: Դերասանները ևս չեն խուսափում ցույց տալ իրենց
էմոցիաները:
 
 

 


 
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ամենադիտված