Հայերեն


«Անկախ ինձանից փաթաթվեցի նրան». Լիդիա Օռլովան անկեղծացել է սիրելիի մասին

Life

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալում Ջենիի դերակատար Լիդիա Օռլովայի հետ անկեղծ հարցազրույց  Tert.am Life–ը ներկայացրել է իր ընթերցողներին։ Այս անգամ Լիդիայի հետ զրուցել ենք անձնական կյանքի, սիրելիի, նրա հետ հարաբերությունների և ավելի վաղ ունեցած հարաբերությունների վատ փորձի մասին։

 

Անկեղծությամբ աչքի ընկնող Լիդիայի խոսքով` երջանիկ է անձնական կյանքում։ Նա մեծ ոգևորությամբ առաջին անգամ պատմեց սիրելիի մասին, սակայն ընտրյալի հետ լուսանկար տրամադրել չցանկացավ։ Ասում է, դա իր աշխարհն է, որը հրապարակել հիմա չի ուզում։«Սիրո պատմություն» խորագրում Tert.am Life–ը ներկայացնում է Լիդիայի սիրավեպի մանրամասները։

 

Ծանոթություն

 

Ես ամեն ինչ գիտեմ իր պատմածով։ Պարզվում է`եկել էր Թատերական` ընկերներին տեսնելու, ինձ այնտեղ է տեսել ու շեղվել:

 
 
) Մեր կուրսի տղաներից մեկն իր ընկերն է, նրանից հետաքրքրվել է ինձնով, ասել է` գործ չունես։) Բայց Ֆեյսբուքով գտավ ինձ ու գրեց։

 

 

Ես կարծրատիպ չունեմ, որ եթե ինչ–որ տղա ինձ գրում է, չպիտի պատասխանեմ, եթե իրեն դուր եմ գալիս, պիտի ընկնի հետևիցս։ Չբարևեց, միանգամից գրեց` «Վայ, էս ինչ լավ ա, գտա քեզ»։ Ես ունեմ չափանիշներ, որոնք չպահելն ահավոր դուր չեն գալիս ինձ։ Դուրս չեկավ, որ չբարևեց, գրեցի` «Երևի, բարև», բայց ինքը շարունակում էր գրել ու չբարևել։ Հետո արդեն սկսեցինք շփվել, սկսեց դուրս գալ։ Երկար ժամանակ ուղղակի շփվում էինք իրար հետ։ Ասում էր` ես քեզ տեսա, մեռա։ Շատ ազատ է։ Ինձ նման է, ինչ մտքին գա, միանգամից կրակում է։)

 

Բավականին ժամանակ անցավ, ինքն այդ փուլում շատ խառն էր գործերով։ Մեր առաջին հանդիպումը եղավ մի ամիս հետո։ Ընդ որում`նախաձեռնությունն արդեն իմն էր, որովհետև անընդհատ պիտի հանդիպեինք ու չէր ստացվում։ Ինձ մոտ արդեն կտրուկ էր` կամ հանդիպում ենք, կամ չեմ  ուզում շփվել։ Մի օր նկարահանումներից հետո ընկերներիս հետ գնացել էինք սթենդ–ափ շոուի։ Այդ օրը հարցրեց` ինչ ես անելու նկարահանումից հետո, ասացի` գնում ենք սթենդ–ափի, հարցրեց գա՞մ, ասացի` արի։

 

 

Առաջին հանդիպում

 

Առաջին հանդիպմանն այնպիսի տպավորություն էր, որ շատ հարազատ մարդու եմ տեսել, կապ չուներ, որ իրեն առաջին անգամ էի տեսնում։ Հարազատիդ տեսնելիս ինչպես է լինում, անկախ քեզնից ձեռքերդ գնում են, որ փաթաթվես իրեն։ Իհարկե, շատ ռիսկային էր, որ առաջին հանդիպմանն աղջիկը կարոտած փաթաթվում է,  բայց հետո իմացա, որ եթե ես այդպես չանեի, ինքը շատ լարված կզգար իրեն։ Այդ պահին ես ուղղակի հասկացա, որ եթե պաշտոնական ասեի, բարև ձեզ, ես Լիդիան եմ, ձևական կլիներ, իսկ ես ձևականություններ չեմ սիրում։ Ես էմոցիաներս թաքցնել չունեմ։ Այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Իր մոտ էլ է այդպես։ Ինքն էլ հաճախ զարմանում, թե  ինչ է անում, ասում է` երբեք նման բան չի արել։ Նույն կերպ ես եմ, բայց ես չեմ զարմանում, արդեն գիտեմ ինձ։

 

Միասին ներս մտանք ու արդեն սթենդ–ափը մոռացած իրար հետ խոսում, խոսում, խոսում էինք։ Անվերջ խոսեցինք, տարբեր պատմություններ պատմեցինք  ու ամեն ինչ շարունակվեց, հասավ նրան, որ արդեն կես տարի է` միասին ենք։ Նոր տարվան նա ծանոթացավ մամայիս հետ։ Իր ծնողներն են ուզում ինձ հետ ծանոթանալ։ Տեսնենք, ինչպես կշարունակվի։

 

Նա կյանքիս ամենալավ ընտրությունն է

 

Ընկերս մեր ոլորտից չէ, բիզնես ծրագրեր ունի, սակայն  քաջ ծանոթ է ամեն ինչին։ Շատ ընկերներ ունի մեր ասպարեզից։ Ես իրեն համարում եմ կյանքիս ամենալավ ընտրությունը։ Նա իմ կյանքում հայտնվեց այն շրջանում, երբ ես սկսել էի ճանաչել մարդկանց։ Շատ ճիշտ որոշում էր իր հետ հարաբերություններ սկսելը, որովհետև բացարձակապես չունի խտրականություններ, արգելքներ։  Իհարկե, հնարավոր է, ինչ–որ բան իրեն դուր չգա, բացատրի, խոսենք, կոմպրոմիսի գնաք։ Հասկանում ենք իրար ու խնդիրը լուծվում է։ Ես «կամակոր արքայադուստր» չեմ, որ ասեմ` չէ, պետք է իմ ուզածով լինի։

 

Ինձ հասկանալը, սատարելը, սիրելը, կարոտելը... իր կողմից էմոցիաները շատ–շատ  են, ինչը հաճելի է։ Նաև շատ նպատակասլաց է։ Բնավորության այդ գիծն ինձ շատ է դուր գալիս, ես էլ սատարում եմ իրեն։

 

 

Խանդը հարաբերություններում

 

Իր լավ կողմերից մեկն այն է, որ ես իրենց թաքցնելու ոչինչ չունեմ։ Եթե ինչ–որ վատ առաջարկ ստանամ,  իր հետ կխոսեմ այս մասին։ Չգիտեմ, իր ինքնավստահությունի՞ց է, թե՞ ինձ վստահելուց, բայց նման խնդիրներ չունենք։ Գիտի, որ սերիալում սիրային գիծ կա, ուրիշ տղայի ձեռք եմ բռնում, սակայն շատ ձիգ ու կոկիկ  է պահում իրեն։ Ինչ վերաբերում է նրան, որ մի բան կարող է իրեն դուր չգալ, փորձում եմ շատ շուտ ըմբռնել դա ու չանել։ Բնականաբար, իրեն դուր չի գա, եթե նկարահանվեմ բաց  տեսարանում։ Ինձ էլ դուր չի գա, բնականաբար, չեմ համաձայնի նկարահանվել նման տեսարաններում։ Գուցե կարծրատիպ է, բայց կարծում եմ, Հայաստանում նման տեսարանները գռեհիկ են նայվում։

 

Եթե, օրինակ, գիտեմ, ինչ–որ տեղ պետք է գնանք  գիշերակացով, ինքս եմ հասկանում, որ կարող է իրեն դուր չգալ դա ու չեմ անում։ Քանի որ նույն վերաբերմունքին ես եմ արժանանում, փորձում եմ նույնը տալ իրեն։

 

Առաջին լուրջ հարաբերություններս չեն

 

Իմ առաջին լուրջ հարաբերությունները չեն, սակայն շատ կոնտրաստային է ամեն ինչ։ Ինձ համար շատ ցավալի է հիշել իմ հոգեվիճակը առաջին լուրջ հարաբերություններիս ժամանակ։ Ինչքան էլ սեր ասվածը շատ էր, ես շատ ճնշված ու լարված էի, որովհետև կողքիս սխալ մարդ էր, որը չէր կարողանում հասկանալ իմ աշխարհը, արվեստի մարդ լինելս։ Մեծ ճնշում էր գործադրում, որպեսզի շատ բաներ փոփոխեի իմ մեջ։ Ես այդպես էլ անում էի, փորձում էի փոխվել, քանի որ շատ նվիրվող մարդ եմ։ Հետագայում հասկացա, որ այդ ամենն անիմաստ էր։ Ես դողում եմ այս հարաբերություններիս վրա, որովհետև այդ ամենը չկա։ Շատ հանգիստ հոգեվիճակում եմ, իրոք, երջանիկ եմ, ոչ թե ինձ փոփոխելով փորձում եմ երջանկություն ստեղծել։  Կարևոր է, երբ մարդը քեզ սիրում է այնպես, ինչպես  կաս, հասկանում ես, որ քեզ այսպես էլ կարող են սիրել։

 

 

Հարաբերություններում ամենակարևորը...

 

Ամենակարևոր պայմանը փոխադարձ վերաբերմունքն է, առանց, անգամ, 1 տոկոս  պակասի։ Կարծում եմ` եթե մեկը ավելի շատ է սիրում կամ նվիրվում, դա է լարվածություն ստեղծում ու, հետագայում, փչացում հարաբերությունները։ Բնականաբար, կարևոր է նաև անկեղծությունը։ Պետք է կարողանաս սիրելի մարդու հետ ամեն ինչից խոսել։ Չմտածես` չխոսեմ այս մասին, կարող է այս միտքս դեբիլություն լինել։ Սիրելիիդ հետ պետք է խոսես այն ամենի մասին, ինչ ուզում ես քննարկել։

 

Տարբեր լինելը հետաքրքիր է

 

Ես ու ընկերս, գրեթե, հասակակիցներ ենք։ Ես 21 տարեկան եմ, նա` 23։ Մենք համարյա չունենք ընդհանուր հետաքրքրություններ, սակայն դա ավելի հետաքրքիր է։ Ես իր հետ կիսվում եմ այն մասին, ինչ սովորել եմ իմ միջավայրում, ինքն իր օրվա մասին է պատմում։ Ես իմ աշխարհն եմ իրեն ներկայացնում, ինքը` իր, և լրացնում ենք իրար։

 

Մենք շատ հանգիստ զույգ ենք։ Դա, երևի, գալիս է հարաբերությունների կայունությունից ու մեր խառնվածքներից։ Երկուսս էլ շատ հանգիստ ենք, ավելի տնային մարդ ենք, չնայած, ժամանակ առ ժամանակ, երկուսս էլ «ֆայմում» ենք, որ կարելի է ընկերների հետ մի տեղ գնալ։ Երկու դեպքում էլ շատ հաճելի ենք անցկացնում ժամանակը։

 

 

Հարաբերություններն օրինականացնել հիմա չենք պատրաստվում

 

Հարաբերություններն օրինականացնելու մտքեր չկան։ Դա, երևի, գալիս է երկուսիս փորձից։ Ես հասկացա, որ այդ ամենը պլանավորելը սուտ բան է։ Կարող է հարաբերությունների մեջ գալ մի պահ, հասկանաս, որ կողակիցդ  այն մարդը չէ և ծրագրերը, որ ստեղծել եք` հարսանիք , քանի երեխա եք ունենալու, երեխաներին ինչ անուններ եք տալու, սուտ էր։ Չեմ կարծում, որ մեր դեպքում այդ հարաբերություններն են, եթե մի օր ամեն ինչ վերջանա, ուղղակի կվերջանա, բայց պետք է վայելել այս պահը։

 

Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին
Ամենադիտված