Քարդաշյանը բիկինիով լուսանկարեր է հրապարակել
LifeՔիմ Քարդաշյանը շարունակում է ուրախացնել իր Instagram-ի (110 մլն) ու Twitter-ի (59 մլն) բաժանորդներին՝ հրապարակելով լուսանկարներ Ատլանտյան օվկիանոսի Տերկս ու Կայկոս կղզիներում (Մարջանային կղզիներ՝ Բահամյան կղզիների մոտ) իր հանգստի մասին։
Բիկինիով Քիմի սելֆիների առաջին խմբաքանակը արդեն մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, Քիմի երկրպագուները հիացած են նրա մարզավիճակով (ի դեպ, հեռուստաաստղը վերջերս հարցազրույցում հայտնել է, որ մեկ տարվա ընթացքում ամեն օր այցելել է մարզադահլիճ՝ տրենաժորի վրա մարզվելու համար)։


Դե իսկ 37-ամյա հեռուստաաստղի միկրոբլոգներում նրա հանգստից լուսանկարների նոր խմբաքանակ է հայտնվել։

«Սա դրախտ է»,- մակագրել է լուսանկարներից մեկը Քիմը։